Ինչով է յուղոտ սնունդը վնասում մարդու աղիքներին

Ինչով է յուղոտ սնունդը վնասում մարդու աղիքներին

Sat, 11 Apr 2026 01:00:30 +0400


Նույնիսկ ոչ տեւական կերպով յուղոտ սննդի օգտագործումը կարող է արագորեն թուլացնել մարդու աղիքների իմունային պաշտպանությունը։ Նման եզրակացության հանգել են Հարվարդի համալսարանի գիտնականները։ Համաձայն Immunity հանդեսում հրապարակված հոդվածի, նույնիսկ մի քանի օր յուղոտ սնունդ ուտելիս՝ աղիքներում եղած իմունային ILC3 բջիջների քանակը սկսում է նվազել։ Այդ բջիջները կարեւոր նշանակություն ունեն աղիքների լորձաթաղանթի պաշտպանության հարցում, օգնում են աղիքային արգելապատնեշին, այդ թվում նաեւ կանխելով բորբոքային պրոցեսները։

Այդ բջիջների թվաքանակի նվազումը ուղեկցվում է աղիքների թափանցիկության ավելացմամբ, ինչն իր հերթին դարձնում է դրանք ավելի խոցելի բորբոքային պրոցեսների համար։ Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ կա հակառակ էֆեկտը եւս, երբ յուղոտ սննդից հրաժարումը կարող է բերել ILC3 բջիջների վերականգնմանը։ Մասնագետները նշում են, որ այս բացահայտումը օգնելու է ավելի լավ հասկանալու մեթաբոլիկ եւ բորբոքային հիվանդությունների մեխանիզմները, հատկապես՝ թե ինչպես է սննդակարգը ի վիճակի արագ ազդելու մարդու իմունային համակարգի վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախարարությունն անտեղյակ է, մարզպետը` բողոք չի ստացել

Նախարարությունն անտեղյակ է, մարզպետը` բողոք չի ստացել Mon, 27 Apr 2026 19:15:02 +0400 Ապրիլի 17-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով