Մեդվեդևը դարձել է դպրոցական դասագրքերի խմբագիր
Sat, 11 Apr 2026 02:00:29 +0400

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դարձել է 9-11-րդ դասարանների նոր հասարակագիտության դասագրքերի գլխավոր խմբագիրը, հայտարարել է կրթության փոխնախարար Օլգա Կոլուդարովան։
«Անցյալ տարի մենք դիմել ենք Դմիտրի Անատոլիևիչին՝ նոր դասագրքերի շարքի գլխավոր խմբագիրը լինելու խնդրանքով։ Նա արձագանքել է մեր խնդրանքին», – ասել է Կոլուդարովան, ինչպես մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։
«Էջ առ էջ մեկնաբանություններ, առաջարկություններ, խմբագրումներ և շատ ավելին՝ այս ամենը արտացոլվել է ոչ միայն դասագրքի վերջնական տարբերակում, այլև հասարակագիտության նոր դաշնային չափորոշիչներում և աշխատանքային ծրագրերում», – դասագրքերի շնորհանդեսի ժամանակ ասել է փոխնախարարը։
Նոր դասագրքի հեղինակների թվում են եղել մասնագետ իրավաբաններ, տնտեսագետներ, սոցիոլոգներ և պատմաբաններ։
Ռուսաստանի կրթության նախարար Սերգեյ Կրավցովը նախկինում հայտարարել էր, որ հասարակագիտությունը կհեռացվի Ռուսաստանի դպրոցական ծրագրից սեպտեմբերի 1-ից սկսած 8-րդ դասարանների համար և կշարունակվի դասավանդվել 9-11-րդ դասարաններում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր