Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

ԲՀԿ-ն Մոսկվայում հայտարարել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մասին

ԲՀԿ-ն Մոսկվայում հայտարարել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մասին

Mon, 16 Nov 2026 20:26:26 +0400


««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին։

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Միջոցառման Գլխավոր ասամբլեայի շրջանակում ելույթ եմ ունեցել «Ընտրական նեոգաղութատիրություն․ աշխարհի երկրների քաղաքական ինքնիշխանության ամրապնդումը և ժողովրդավարական գործընթացների անաչառ գնահատման մեխանիզմների ստեղծումը» խորագրով զուգահեռ նիստում։

Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ մեր երկրում ժողովրդավարության, քաղաքական ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված լուրջ մտահոգություններին։ Խոսել եմ ընդդիմության առաջնորդների կալանավորման և Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված անհիմն քրեական գործի մասին՝ ընդգծելով, որ նման իրողությունները հակասում են ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին։

Համոզված եմ, որ ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ։ Եվ ինչպես նշել եմ ելույթումս՝ ազգերի ազատության հիմքում մարդու ազատության նկատմամբ հարգանքն է։ Պետության ազատությունը սկսվում է հենց մարդու ազատությունից»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոնտաժված տեսանյութերը դառնում են իրավապահ մարմինների կողմից մատուցված մանիպուլյացիա

Մոնտաժված տեսանյութերը դառնում են իրավապահ մարմինների կողմից մատուցված մանիպուլյացիա Mon, 16 Nov 2026 13:11:05 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով