Կողոպտել են Pokémon-ների կոլեկցիոն խանութը
Mon, 16 Nov 2026 20:30:12 +0400

Դանիայում անհայտ անձինք, որոնք եղել են դիմակավորված, կողոպտել են Pokémon-ների Pokémon Rogerz կոլեկցիոն խանութը, որը գտնվել է մայրաքաղաք Կոպենհագենի մոտակայքում։ Գողոնի ընդհանուր արժեքը գերազանցում է 155 հազար դոլարը։ Համաձայն տեղի իրավապահների, գողերը եղել են երեք կամ հինգ հոգի։ Նրանց մոտ եղել է ատրճանականման իր, որով կոտրել են խանութի ցուցափեղկի ապակին եւ վերցրել կոլեկցիոն թանկարժեք օրինակները։ Գողությունը կատարելուց հետո հեռացել են Mazda ավտոմեքենայով։ Ոստիկանությունը սկսել է հետաքննություն կատարվածի առնչությամբ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր