Երկուշաբթի , 23 Հունիսի 2025

ՀՀ պատվիրակությունը Բիզնեսի օպտիմալացմանն ծրագրի շրջանակներում այցելել է Քսիաոգուանչա թեյի սուպեր գործարան


Շանհայից-Հուանգշան…

ՀՀ պատվիրակությունն այժմ Հուանգշանում է:
Չինաստանում գտնվող Հայաստանի պատվիրակությունը Բիզնեսի օպտիմալացմանն ծրագրի շրջանակներում այցելել է Չինաստանի Անհույ նահանգի Հուանգշան քաղաքում գտնվող Քսիաոգուանչա թեյի սուպեր գործարան (Xiaoguancha Super Tea Factory):

Վերջին տարիների ընթացքում այս ավանդական բարձրորակ թեյի արտադրամասը վերափոխվել է ժամանակակից, ամբողջությամբ ավտոմատացված ձեռնարկության։ Չինական թեյի արդյունաբերության արդիականացման նպատակով՝ գործարանում արտադրական գործընթացը իրականացվում է արհեստական ինտելեկտով աշխատող ռոբոտների միջոցով՝ սկսած թեյի տերևներից ավելորդ մասնիկների հեռացումից մինչև փաթեթավորման, պահեստավորման և լոգիստիկայի կառավարման ամբողջ շղթան։

Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հաջողության պատմությունը և արտադրական բոլոր փուլերը՝ ցուցադրելով տեխնոլոգիական առաջընթացի հնարավորությունները։ Այցի ավարտին կազմակերպվել է ավանդական չինական թեյախմություն՝ չինական մշակույթին բնորոշ արարողակարգով։
Լուսանկարները ` Վրույր Մկրտչյան 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com