«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ՔՊ-ականները բուռն քննարկել են այն հարցը՝ արդյոք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է լինելու, թե ոչ:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության վերջին նիստի ժամանակ ՔՊ-ականները անխնա քննադատել էին Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին, որը նախորդ օրը հրաժարական տվեց, ինչպես նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին: Բոլորը միաբերան պնդել էին, որ Սարգսյանը շատ ընդդիմադիր է, ու կարծես թե հասկացրել էին, որ կա՛մ պետք է «խաղաղվի» կա՛մ պետք է մանդատը վայր դնի, հեռանա: Ու, կարծես, թե Սարգսյանը չի նահանջում. ավելին՝ առանձին ասուլիսների է հրավիրում լրագրողներին, իր նախագծերը միայնակ ներկայացնում, ինչը վրդովեցնում է իշխանությանը: Բոլորի համար սպասողական վիճակ է. գուցե Փաշինյանի նյարդերը տեղի տան ու նրանից պահանջի մանդատից հրաժարվել»։
Source: USAArmenia
Ընդամենը 8 տարի առաջ Բակո Սահակյանը պատմական ելույթով էր հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում Sun, 15…
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց Sun, 15 Mar 2026 19:15:00 +0400 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել…
Արդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները Sun, 15 Mar 2026…
Ափսոս է Հայաստանը Sun, 15 Mar 2026 18:45:00 +0400 ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում…
Մեր Սուրբ եկեղեցու արժանավոր սրբազանը՝ տոկունության ու սկզբունքայնության օրինակ Sun, 15 Mar 2026 18:30:00 +0400…
ՀԱԿ-ը ներկայացրել է Վարչության կազմում ընտրված անձանց ցուցակը Sun, 15 Mar 2026 18:15:05 +0400 Հայ…