Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան


Սոցիալական ցանցերի զարգացմանը զուգահեռ հազարապատկվել է նաև ինֆորմացիոն հոսքը։ Եթե առաջ ինֆորմացիայի հիմնական միջոցը թերթերն էին, որոնց պատասխանատուներն ունեին պոզիտիվ պարտավորություն՝ հետևելու հրապաւրակված նյութերի բառամթերքին, հոդվածների արժանահավատությանը, այժմ հարյուրների հասնող սոցիակական ցանցերում իրար հերթ չտալով, տոտալ ձևով ատելության քարոզ ու անձի բնական իրավունքի նորմ հանդիսացող արժանապատվությունն են ոտնահարում։ Եթե ինչ որ տեղ հասկանալի, բայց և անընդունելի է, երբ անձի արժանապատվությանը կպնում են, սակայն ներկայացնում են կոնկրետ ապացույցներ, որ տվյալ անձը կատարել է այս կամ այն արարքը, անընդունելի է, երբ մարդուն մեղադրում են առանձնապես ծանր հանցագործության մեջ՝
առանց հիմնավոր ապացույց ներկայացնելու։
Դա նշանակում է հարվածել գոտկատեղից ցածր՝ բխող բոլոր բացասական, հաճախ էլ կործանարար հետևանքներով։
Գայանե Մանուկյանը, ով լրագրող է, բնակվում է ԱՄՆ-ում, վերջին շրջանում իրեն և մայրիկին՝ Գոհար Խաչատրյանին, մեղադրեցին քրեական օրենքով հանցագործութուններ կատարելու, այդ թվում՝ իբր կավատությամբ զբաղվելու, Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվելու, դատվելու, Հայաստանից փախչելու, հետախուզման մեջ գտնվելու մեջ։
Համացանցը հազարավոր դիտումներ արձանագրեց, հազարավոր մեկնաբանություններ ու հայհոյանքների տարափ տեղացին Գայանեի և տիկին Գոհարի հասցեին։
Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը։
Ի պատասխան փաստաբանական պաշտոնական հարցման՝ պետական պատկան լիազոր մարմնից ստացվել է պաշտոնայան պատասխան, որ Գոհար Սարգսի Խաչատրյանի, Գայանե Հովիկի Մանուկյանի տվյալներով անձի դատվածության և հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ տեղեկություններ չկան։
Ժողովրդի լեզվով ասած՝ Գայանեն և տիկին Գոհարը դատված չեն, կավատության կամ այլ հանցագործոթյան մեջ չեն մեղադրվել, նրանց նկատմամբ հետախուզում հայտարարված չի եղել։
Հ.Գ. Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Ներքին գործերի նախարարությանը՝ ողջամիտ ժամկետում ներկայացված հարցը համալիր ուսումնասիրելու և սպառիչ պատասխան տալու համար։
Փաստաբան՝ Լևոն Բաղդասարյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Գոհար Ղումաշյանի նորածին փոքրիկին դատարան բերեցին, որ մայրը կերակրի

Գոհար Ղումաշյանի նորածին փոքրիկին դատարան բերեցին, որ մայրը կերակրի Wed, 15 Apr 2026 03:07:41 +0400…

33 րոպե ago

Կամ վախենում են, կամ վախ են ներշնչում

Կամ վախենում են, կամ վախ են ներշնչում Wed, 15 Apr 2026 01:26:44 +0400 Բարդ չէ…

2 ժամ ago

Ի՞նչ ենք առաջարկում. ընդդիմության միասնական հանրահավաք ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների

Ի՞նչ ենք առաջարկում. ընդդիմության միասնական հանրահավաք ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների Wed, 15 Apr 2026 00:23:16…

3 ժամ ago

Աշոտյանը փնտրել է ու չի գտել

Աշոտյանը փնտրել է ու չի գտել Wed, 15 Apr 2026 00:20:37 +0400 Լուր տարածվեց, որ…

3 ժամ ago

Ինչպես են Նիկոլ Փաշինյանի աղջիկները զվարճանում

Ինչպես են Նիկոլ Փաշինյանի աղջիկները զվարճանում Tue, 14 Apr 2026 23:56:13 +0400 Latest news from…

4 ժամ ago

Եռաբլուրի «հիմնանորոգված» մուտքը, կոռուպցիոն սխեմայի բացահայտու՞մ

Եռաբլուրի «հիմնանորոգված» մուտքը, կոռուպցիոն սխեմայի բացահայտու՞մ Tue, 14 Apr 2026 23:52:34 +0400 Ապրիլի 14֊ին բլոգեր…

4 ժամ ago