Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Արցախում մեր ապրած մի ամբողջ կյանք հիշողություն դարձավ, մեր ունկերում մնացին Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի «Վերջին զանգի» ղողանջները…Երբևէ մեր մտքով չէր անցնում, որ մի օր կանգնելու է «կյանքը», որն ապրելու իմաստ էր, հարատևելու երաշխիք։

Սահմանի մոտ կյանքը մեզ կոփել էր, ամրացրել, այն երբեմն մեզ հուշում էր, որ հավանական է` «Վերջին զանգի» միջոցառում չլինի, երբ թշնամու սադրանքները ժամանակ ու տարածություն չէին ճանաչում, բայց ինչպիսի՜ ոգևորվածությամբ էին պատրաստվում այդ գեղեցիկ արարին շրջանավարտները, նրանց ուսուցիչներն ու ծնողները։
Գուցե միամտաբար հավատում էինք, որ աշխարհը թույլ չի տա բնավեր դառնանք, հազարամյակների պատմություն ունեցող երկիր կորցնենք, բայց ինչպիսին էլ լիներ իրավիճակը, վերջին զանգը մեր կյանքին լույս է փոխանցել, խաղաղ օրերի հավատ, մեր շրջանավարտներին տարել իրենց նպատակների իրականացման ճանապարհով։
Այսօր արցախցի մեր շրջանավարտները նույնպես հրաժեշտ են տալիս դպրոցին։ Սկզբում դժվարությամբ, բայց հետո ժամանակը հարմարեցրեց նրանց նոր կրթական հաստատություններին, այն նոր միջավայրին, որ սիրով, հարգանքով ու ջերմությամբ լցված էր հայաստանյան դպրոցների ուսուցչության և աշակերտության կողմից։
Այսօր Արցախից բռնատեղահանված մեր ուսուցիչները, ովքեր շարունակում են իրենց մանկավարժական գործունեությունը Հայաստանում, նորից առիթ կունենան վերհիշելու հայրենիքում կազմակերպած այն «վերջին զանգերը», որ ապրեցրել են նրանց` մեր շրջանավարտներին կյանքի նոր փուլ ճանապարհելիս։
Դպրոցն իմ ապրած կյանքի երջանիկ հատվածն էր, որի ուրախ թե անհանգիստ օրերի վայելքն ունեցա Արցախում, ու այն մնաց հեռվում։ Ես ամեն օր մտովի այցելում եմ հարազատ կրթօջախ, մտնում դասարանից դասարան, հարկից հարկ, ուսուցչանոց, գրադարան, համն ու հոտն եմ զգում ապրած տարիների, կարոտում իմ գործընկերներին, մեր աշակերտներին, հիշում վարած դասերս, կազմակերպած միջոցառումներս…
Ի՞նչ կցանկանայի բոլոր շրջանավարտներին։
Կյանքը լի է փորձություններով, ու մենք ստիպված ենք տեսնել անհարթություններ, առերեսվել տարակարծությունների, մեր սրտին հաճելի թե անհաճո կերպարների, աշխարհը շինող թե կործանող արարածների, բայց պետք է կարողանալ տարբերակել սևն ու սպիտակը, չարն ու բարին, ստեղծողին ու քանդողին և տեր կանգնել երկրին։
Ցանկանում եմ այսօրվա լույս սերունդը խաղաղ երկնքի տակ իր անմնացորդ սիրով պաշտպանի հայոց աշխարհը` իր ձեռքբերած գիտելիքներով, իր հմտություններով, այն բոլոր կարողություններով, որոնք նրան հաստատակամ կկանգնեցնեն հայրենի հողի վրա։ Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Շուտով հանցավոր խմբերի մասին բացահայտումներ կլինեն

Շուտով հանցավոր խմբերի մասին բացահայտումներ կլինեն Sat, 11 Apr 2026 13:15:33 +0400 «Հրապարակ» ՀՀ ՆԳՆ…

12 րոպե ago

Ովքեր են գումար փոխանցել Թրամփի Խաղաղության խորհրդին․ Հայաստանը ևս անդամ է

Ովքեր են գումար փոխանցել Թրամփի Խաղաղության խորհրդին․ Հայաստանը ևս անդամ է Sat, 11 Apr 2026…

27 րոպե ago

Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին

Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Sat, 11 Apr 2026 12:53:40 +0400 Թուրքիայի…

34 րոպե ago

Որքանով է իրավաչափ կամ թույլատրելի բանտերում գտնվողներին հոգեւոր-կրոնական պահանջմունքների բավարարումից զրկելը

Որքանով է իրավաչափ կամ թույլատրելի բանտերում գտնվողներին հոգեւոր-կրոնական պահանջմունքների բավարարումից զրկելը Sat, 11 Apr 2026…

43 րոպե ago

Վենսն Իսլամաբադում է․ այնտեղ են նաև իրանցիները

Վենսն Իսլամաբադում է․ այնտեղ են նաև իրանցիները Sat, 11 Apr 2026 12:30:09 +0400 ԱՄՆ փոխնախագահ…

58 րոպե ago

Սա  սեր ու սրտիկ չէ, այլ՝ արյունոտ աքցան

Սա  սեր ու սրտիկ չէ, այլ՝ արյունոտ աքցան Sat, 11 Apr 2026 12:27:38 +0400 Սա…

1 ժամ ago