Ովքեր են գումար փոխանցել Թրամփի Խաղաղության խորհրդին․ Հայաստանը ևս անդամ է

Ովքեր են գումար փոխանցել Թրամփի Խաղաղության խորհրդին․ Հայաստանը ևս անդամ է

Sat, 11 Apr 2026 13:00:23 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդում ֆինանսական ներդրում են կատարել միայն ԱՄԷ-ն և Մարոկկոն։ Այս մասին գրում է «Reuters»-ը։

«Խաղաղության խորհրդի գործունեությանը քաջածանոթ աղբյուրներից մեկը հայտնել է, որ ֆինանսավորում խոստացած 10 երկրներից միայն 3-ն են ներդրում կատարել` Արաբական Միացյալ Էմիրությունները, Մարոկկոն և հենց ԱՄՆ-ն»,-գրում է գործակալությունը։

Փաստացի ֆինանսավորման ընդհանուր ծավալը դեռևս չի գերազանցում 1 միլիարդ դոլարը։ «Reuters»-ի զրուցակիցը նշել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադարձել գործընթացի վրա՝ խորացնելով գումարների ներգրավման հետ կապված արդեն իսկ առկա խնդիրները։

Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը: Խաղաղության խորհուրդը հիմնադրվեց հունվարի 22-ին Դավոսում։

Կանոնադրության ստորագրման արարողությանը մասնակցեցին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե Ադրբեջանը և ևս 8 երկիր ավելի քան 7 միլիարդ դոլար են փոխանցել նախագծի իրականացման համար։ Սակայն Բաքուն պաշտոնական արարողությունից կարճ ժամանակ անց հայտնեց, որ հրաժարվել է մասնակցել ֆինասավորմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ձեր «պետական արժանապատվությունը» սրանից չի վիրավորվու՞մ

Ձեր «պետական արժանապատվությունը» սրանից չի վիրավորվու՞մ Sun, 01 Nov 2026 15:43:59 +0400 Արդեն հայտնի է,…

10 րոպե ago

Տիգրանը կրթօջախի այն սաներից էր, որով հպարտանում էր յուրաքանչյուր դպրոց

Տիգրանը կրթօջախի այն սաներից էր, որով հպարտանում էր յուրաքանչյուր դպրոց Sun, 01 Nov 2026 15:30:02…

24 րոպե ago

Գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին

Գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին Sun, 01 Nov 2026 15:15:51 +0400 Փաշինյանի հայտարարությունը հենց…

39 րոպե ago

Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում

Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում Sun, 01 Nov 2026 15:00:39 +0400 Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ…

54 րոպե ago

Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ

Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման…

1 ժամ ago

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Sun, 01 Nov 2026 14:15:25 +0400 Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-ի ցերեկը,…

2 ժամ ago