Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Ովքեր են գումար փոխանցել Թրամփի Խաղաղության խորհրդին․ Հայաստանը ևս անդամ է

Ովքեր են գումար փոխանցել Թրամփի Խաղաղության խորհրդին․ Հայաստանը ևս անդամ է

Sat, 11 Apr 2026 13:00:23 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդում ֆինանսական ներդրում են կատարել միայն ԱՄԷ-ն և Մարոկկոն։ Այս մասին գրում է «Reuters»-ը։

«Խաղաղության խորհրդի գործունեությանը քաջածանոթ աղբյուրներից մեկը հայտնել է, որ ֆինանսավորում խոստացած 10 երկրներից միայն 3-ն են ներդրում կատարել` Արաբական Միացյալ Էմիրությունները, Մարոկկոն և հենց ԱՄՆ-ն»,-գրում է գործակալությունը։

Փաստացի ֆինանսավորման ընդհանուր ծավալը դեռևս չի գերազանցում 1 միլիարդ դոլարը։ «Reuters»-ի զրուցակիցը նշել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադարձել գործընթացի վրա՝ խորացնելով գումարների ներգրավման հետ կապված արդեն իսկ առկա խնդիրները։

Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը: Խաղաղության խորհուրդը հիմնադրվեց հունվարի 22-ին Դավոսում։

Կանոնադրության ստորագրման արարողությանը մասնակցեցին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե Ադրբեջանը և ևս 8 երկիր ավելի քան 7 միլիարդ դոլար են փոխանցել նախագծի իրականացման համար։ Սակայն Բաքուն պաշտոնական արարողությունից կարճ ժամանակ անց հայտնեց, որ հրաժարվել է մասնակցել ֆինասավորմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը. Աննա Գրիգորյան

Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը. Աննա Գրիգորյան Thu, 29 Oct 2026 …