ԱՄՆ-ում հոգնել են Նեթանյահուից, ընտրություններից էլ՝ հիասթափված․ Politico
Thu, 29 Oct 2026 13:30:17 +0400

Politico-ն գրում է, որ Իսրայելում ընտրական փակուղին սասանել է Վաշինգտոնի՝ ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում արագ վերաբեռնման հետ կապված հույսերը։
Չնայած նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Նեթանյահուին հրապարակավ աջակցությանը, վարչակազմի ներսում և Կոնգրեսի երկու խմբակցություններն էլ հույս ունեին, որ իսրայելական ընդդիմությունը կհաղթի։
«Սա հնարավորություն կլինի դադարեցնել արյունահեղությունը՝ Իսրայելի՝ ավելի քիչ սադրիչ կառավարչությամբ», – ասել է Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյան։ «Այստեղ (Վաշինգտոնում) Նեթանյահուից հոգնել են»։
Ինչպես նշում է հրատարակությունը, Նեթանյահուի քննադատները ընդգրկում են Վաշինգտոնի քաղաքական սպեկտրը, այդ թվում՝ դեմոկրատներին, Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, և MAGA շարժման մի հատվածին, որը դժգոհություն է հայտնում ԱՄՆ-ի ներգրավվածության վերաբերյալ արտաքին պատերազմներում։
Չնայած Նեթանյահուն դաշնակիցներ ունի Կոնգրեսում, այդ թվում՝ Սենատի առևտրի հանձնաժողովի նախագահ Թեդ Քրուզը (հանրապետական, Տեխաս) և սենատոր Ջոն Ֆետերմանը (դեմոկրատ, Փենսիլվանիա), նրա դեմ քննադատության ալիքը շարունակում է աճել։ Սենատոր Քրիս Մերֆին (դեմոկրատ, Կոնեկտիկուտ) հայտարարել է, որ Նեթանյահուն ԱՄՆ-ի՝ Իրանի հետ պատերազմից դուրս գալու հիմնական խոչընդոտն է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր