Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

10 միլիոն մարդ մնացել է առանց հոսանքի

10 միլիոն մարդ մնացել է առանց հոսանքի

Tue, 07 Jul 2026 13:00:28 +0400


Նախօրեին խափանվել է Կուբայի ազգային էլեկտրացանցը, ըստ կուբայական UNE օպերատորի, որը հետաքննում է համազգային անջատման պատճառը:

Reuters-ը հաղորդում է, որ մոտ 10 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

«Ազգային էլեկտրացանցը լիովին անջատվել է: Պատճառները հետաքննվում են: Մենք կշարունակենք տեղեկատվություն տրամադրել այս հարցի վերաբերյալ», – ասվում է UNE-ի սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։

Reuters-ի փոխանցմամբ՝ Կուբան ամիսներ շարունակ տառապում է ժամերով, իսկ վերջերս՝ օրերով էլեկտրաէներգիայի անջատումներից՝ պայմանավորված ցանցի վատթարացմամբ և ԱՄՆ-ի կողմից նավթային շրջափակմամբ, որը խափանել է վառելիքի մատակարարումը։

Հուլիսի 6-ին էլեկտրացանցի լրիվ խափանումը երկրի երկու երրորդը թողել է առանց էլեկտրաէներգիայի, ինչը ևս մեկ հարված է կուբացիների համար, ովքեր հոգնել են շարունակական անջատումներից, նշում է Reuters-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամառվա տապին մարդիկ առանց աշխատանք ու առանց գումարի են մնացել. Լուիզա Սարգսյան

Ամառվա տապին մարդիկ առանց աշխատանք ու առանց գումարի են մնացել. Լուիզա Սարգսյան Fri, 24 Jul …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով