Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Անվտանգային լրջագույն խնդիրներ կարող են լինել

Անվտանգային լրջագույն խնդիրներ կարող են լինել

Tue, 07 Jul 2026 13:07:37 +0400


ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ սկսել են բողոքարկման գործընթացներ՝ կապված մի շարք գործող ձեռնարկությունների կապարակնքման հետ։

Նրա խոսքով՝ այս պահին ներկայացվում են իրենց դիրքորոշումները տարբեր դրվագներով, քանի որ, ըստ նրա, գործող արտադրական տարածքները առանց նախնական անհրաժեշտ աշխատանքների փակելը կարող է անվտանգության լուրջ խնդիրներ ստեղծել։

Տոնոյանը, մասնավորապես, անդրադարձել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կապարակնքմանը՝ նշելով, որ այնտեղ պահվում են մեծ քանակությամբ կոնյակի սպիրտային պաշարներ, իսկ որոշ գործընթացներ, այդ թվում՝ խողովակների դատարկումը, ավարտված չեն եղել։

Նրա գնահատմամբ՝ նման պայմաններում մեծ տարածքը առանց անվտանգության աշխատակցի կամ պատասխանատու անձի վերահսկողության թողնելը և միայն կապարակնիք դնելը վկայում է ոչ պատշաճ կազմակերպված աշխատանքի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Պետք է կարողանանք պատմական արդարությունը վերածել պետական շահի

«Հրապարակ». Պետք է կարողանանք պատմական արդարությունը վերածել պետական շահի Tue, 07 Jul 2026 11:45:32 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով