Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Ականակիր ռազմանավի վրա հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

Ականակիր ռազմանավի վրա հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

Sat, 27 Jun 2026 19:30:32 +0400


Ամերիկյան USS Indianapolis էսկադրոնային ականակիր ռազմանավի վրա հրդեհ է բռնկվել։ Յոթ նավաստի ստացել է ոչ ծանր վնասվածքներ։ Այս մասին հայտնում է USNI-ն։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 24-ին, Մեյպորտի ռազմակայանում, որը գտնվում է Ֆլորիդա նահանգում։ Հրդեհը սկսվել է առավոտյան։ Նավաստիներն ու հրշեջները օպերատիվ կերպով կարողացել են հանգցնել կրակը։ Տուժած յոթ նավաստիները հոսպիտալացվել են։ Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո, նրանց կթույլատրվի վերադառնան նավ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ե՞րբ կվերականգնվի հոսանքի մատակարարումը․ ՀԷՑ-ից ժամկետ նշեցին

Ե՞րբ կվերականգնվի հոսանքի մատակարարումը․ ՀԷՑ-ից ժամկետ նշեցին Mon, 28 Sep 2026 16:10:45 +0400 Ինչպես հայտնի …