Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը. Աննա Գրիգորյան
Thu, 29 Oct 2026 11:51:20 +0400

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը քննադատել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը խրախուսելու համար։
«Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Տարոն Չախոյանի մասնակցությամբ միջադեպից հետո։ Պատգամավորների միջև բախումը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում նրանք միմյանց ուղղությամբ նաև աթոռներ են նետել։
Ռուբեն Ռուբինյանը միայն երկարատև բախումներից հետո է ընդմիջում հայտարարել, սակայն միջադեպը դրանով չի ավարտվել․ ծեծկռտուքը նիստերի դահլիճից շարունակվել է միջանցքում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր