«Դարի հանցագործությունը»armlur


590 հազար դոլարի հափշտակությանը կազմակերպել ու իրավապահներին ինքնախոստովանական ցուցմունքը տվել է Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ այս պահին ձերբակալված է 2 անձ, ձերբակալությունները այս պահին շարունակվում են։
Ավելին, այնպես են պլանավորել ենթադրյալ հանցագործները, որ անգամ իրենց բռնվելուց հետո իրավապահները հափշտակված գումարը չգտնեն, սակայն գումարի զգալի մասը հայտնաբերված է։
Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ անգամ օպերացիան իրականացրած Հակակոռունցիոն կոմիտեի, ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի աշխատակիցները բացահայտել են, որ կոմիտեի շենք մտած անձը սիլիկոնե դիմակ է կրել ու այլ կերպար ստացել։
Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ ՆԳՆ-ի եւ ԱԱԾ-ի հետ համատեղ բացահայտել են Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հափշտակված 590 հազար դոլարի դեպքը։ Հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578․800 ԱՄՆ դոլարը։ Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ մնացած՝ 11,200 դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
Առաջիկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ՝ թույլատրելի սահմաններում ներկայացնելով ինչպես հանրային հնչեղություն ստացած այս վարույթով պարզված հանգամանքները, այնպես էլ հանցագործության ու դրա մասնակիցների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների գործադրած ջանքերը։«Դարի հանցագործությունը»
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ոչ ամուսնացեք, ոչ բաժանվեք, ոչ նշանվեք, ոչինչ մի կերեք և հնարավորինս քիչ խոսեք

Ոչ ամուսնացեք, ոչ բաժանվեք, ոչ նշանվեք, ոչինչ մի կերեք և հնարավորինս քիչ խոսեք Wed, 29…

9 րոպե ago

Եվրոպական ավիաընկերությունները կարող են սնանկանալ․ պատճառն Իրան դեմ պատերազմն է

Եվրոպական ավիաընկերությունները կարող են սնանկանալ․ պատճառն Իրան դեմ պատերազմն է Wed, 29 Apr 2026 23:00:53…

24 րոպե ago

Արտակարգ․ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է, առկա է դիզվառելիքի արտահոսք

Արտակարգ․ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է, առկա է դիզվառելիքի արտահոսք Wed, 29 Apr 2026…

39 րոպե ago

Կարևոր պայմանավորվածության են հասել

Կարևոր պայմանավորվածության են հասել Wed, 29 Apr 2026 22:30:40 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց…

54 րոպե ago

Վազգեն Առաջինի նշանավոր աշակերտը

Վազգեն Առաջինի նշանավոր աշակերտը Wed, 29 Apr 2026 22:15:00 +0400 20-րդ դարի հայ նշանավոր հայագետ,…

1 ժամ ago

Նորից հարաբերությունները լարվել են

Նորից հարաբերությունները լարվել են Wed, 29 Apr 2026 22:00:23 +0400 ԱՄՆ եւ Չինաստանի նախագահներ Դոնալդ…

1 ժամ ago