Վազգեն Առաջինի նշանավոր աշակերտը

Վազգեն Առաջինի նշանավոր աշակերտը

Wed, 29 Apr 2026 22:15:00 +0400


20-րդ դարի հայ նշանավոր հայագետ, Մխիթարյան միաբանության ավագ սերնդի անդամ Ներսես Տեր-Ներսեսյան արքեպիսկոպոսը, աշխարհիկ անունով՝ Արտաշես Տեր-Ներսեսյան, եկեղեցական բարձրաստիճան գործիչ էր, մանկավարժ, հայագետ։ Հայ կաթոլիկ եկեղեցու՝ Հայաստանի համայնքի առաջին ղեկավարը ծնվել էր Բեռլինում, 1920-ին: Հայրը` Տեր Բաբկենը, եւ մեծ հայրը` Տեր Ներսեսը, եղել են Հայաստանյայց Առաքելական Սբ Եկեղեցու քահանաներ: 2 տարեկանում կորցրել է մորը, նրան տարել են Ռումինիա՝ հանձնել մեծ հոր խնամքին։ Նախնական կրթությունը ստացել է Բուխարեստի Միսաքյան վարժարանում՝ 1926-1931 թթ., որտեղ ապագա հոգեւորականի ուսուցիչը Լեւոն-Կարապետ Պալճյանն էր` ապագա Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը:

Երջանկահիշատակ Վազգեն Ա-ն տասնամյակներ անց էլ Հ. Ներսեսին համարում էր իր սիրելի աշակերտը: Հետո ուսանել է Սոֆիայի Մեսրոպյան վարժարանում, 1933-ին ուսանելու է մեկնել Սբ Ղազարի Մխիթարյան վարժարան: 1939-ին, վեցամյա կրթությունից հետո, մտնել է վանք եւ դարձել Մխիթարյան միաբանության անդամ, 1940-ին ձեռնադրվել է, ստանալով մեծ հոր՝ Տ․ Ներսեսի անունը։ Նվիրվել է գիտամանկավարժական եւ խմբագրական գործունեությանը` Սբ Ղազարի եւ Մուրադ-Ռաֆայելյանի սաների համար մնալով որպես «Հայր վարժապետ»: Դասավանդել է գրաբար, արեւմտահայերեն, փիլիսոփայության պատմություն, Հայ հին գրականություն, հունական եւ լատինական գրականությունների պատմություն, եկեղեցական երաժշտություն: 1948-52 թթ. խմբագրել է «Մխիթարյան ընտանիք» ամսաթերթը, ապա՝ «Բազմավեպը»։ Այդ տարիներին մի քանի հարյուր հոդված է հրատարակել ամսագրում` նվիրված Մխիթարյան միաբանության, սփյուռքի եւ Հայաստանի գիտամշակութային կյանքին ու տարբեր իրադարձությունների, թարգմանություններ՝ եվրոպական լեզուներից, փոխադրություններ` գրաբարից եւ այլն:

1964-76 թթ. դարձել է Մխիթարյան միաբանության ընդհանուր քարտուղարը, որից հետո Սբ Ղազարի ձեռագրատան պատասխանատուն: Իսկ 1991 թ. Հովհաննես-Պողոս Բ պապի կողմից նշանակվել է Հայաստանի, Վրաստանի ու Արեւելյան Եվրոպայի կաթողիկե առաջնորդ: 1992-ին Պապի կողմից օծվել է տիտղոսավոր արքեպիսկոպոս` առաջնորդական Աթոռը Գյումրիում: 2005 թ.՝ 75 տարեկանում, առաջնորդի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Պապին: Կարճատեւ հիվանդությունից հետո մահացել է 2006 թ. դեկտեմբերի 24-ին, Աշոցքի իտալական հիվանդանոցում: Թաղվել է Փանիկում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը՝ այս հատվածում

Ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը՝ այս հատվածում Thu, 26 Nov 2026 22:19:05 +0400 Երևանում Ամանորի տոնական…

6 րոպե ago

Սպիտակում Ստեփանավան-2 կլինի՞

Սպիտակում Ստեփանավան-2 կլինի՞ Thu, 26 Nov 2026 22:15:18 +0400 Նոյեմբերի 29-ին Սպիտակ քաղաքում ընտրություններ են:…

10 րոպե ago

«Մենք մեր դեմքերը այլանդակեցինք». Քիմ և Քլոե Քարդաշյանները զղջում են կորեական կոսմետոլոգիայի իրենց փորձի համար

«Մենք մեր դեմքերը այլանդակեցինք». Քիմ և Քլոե Քարդաշյանները զղջում են կորեական կոսմետոլոգիայի իրենց փորձի համար…

17 րոպե ago

Մանախն ազատվեց բանտից

Մանախն ազատվեց բանտից Thu, 26 Nov 2026 22:04:53 +0400 Արթուր Այվազյանի` Մանախի փաստաբան Աննա Ծառուկյանը…

20 րոպե ago

Հայտնի մոդել է մահացել

Հայտնի մոդել է մահացել Thu, 26 Nov 2026 22:00:09 +0400 Մահացել է գերմանացի հայտնի մոդել,…

25 րոպե ago

«Մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ»․ Ամասիայում ընտրություններից առաջ անցյալի հաշիվներն են պարզում

«Մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ»․ Ամասիայում ընտրություններից առաջ անցյալի հաշիվներն են պարզում Thu, 26…

39 րոպե ago