Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Չգիտեմ ինչպես սկսել… Ոչ մի բառ չի բավականացնի, ոչ մի նախադասություն չի կրի այս կորստի ամբողջ ծանրությունը… Սիրտս տանջվում է ցավից, հոգուս խորքից մի բան անդառնալիորեն պակասել է։ Ցավ է՝ խեղդող, սեղմող, անսահման…
Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Դասախոսս մահացել է…
Ոչ միայն դասախոսս, այլև իմ ավագ ընկերը, հոգուս ընկերը։Այո՛, կապրեն Ձեր գրքերը, Ձեր խորհուրդները, բայց այս ցավը, այս դատարկությունը անբացատրելի է…
Քննությունից նոր էի դուրս եկել, երբ լսեցի բոթը… ահավոր, սիրտ կոտրող, հոգի ծվատող։ Աչքերս խամրեցին, ոտքերս թուլացան, օդը լքեց թոքերս։ Չէի ուզում հավատալ… Չէի կարող… Ասացի՝ ինչ-որ մեկը սխալ է հասկացել։ Բայց չէ՛, ցավն իրական էր…
Աստվա՜ծ իմ, ինչի՞… Ինչի՞ ես այսպես խիստ լինում հենց այն մարդկանց հանդեպ, ովքեր ամենաշատն են արժանի ապրելուն, շարունակ լույս սփռելու։ Ինչի՞ ես հեռացնում հենց այն մարդկանց, ովքեր ոչ թե իրենց կյանքով էին ապրում, այլ ուրիշների սրտերի մեջ՝ ուսուցանելով, աջակցելով, հասկանալով…
Կոկորդս խեղդում է ցավը։ Տառերն անգամ չեն հնազանդվում։ Ապրումներս բառերից վեր են։ Հոգուցս մի մասնիկ պոկվել է ու հետ չի վերադառնալու… Ու ես չեմ կարողանա խոսել Ձեզնից անցյալով։ Չեմ կարող ասել՝ «ՆԱ այդպեսին էր»։ Ոչ։ Դուք կաք։ Ամեն դասախոսությունով, ամեն գրվածքով, ամեն խորհրդով։
Դուք ՄԱՐԴ եք մեծատառով…միշտ հասնող…միշտ լսող…միշտ օգնող։ Ոչ մի ուսանող Ձեզ համար «պարզապես ուսանող» չէր։ Դուք տեսնում էիք հոգին, ցավը, հնարավորությունը։
Հիմա այս վայրկյանին ինձ անպատասխան հարցեր են խեղդում։ Ինչու՞ Ձեզ չհասցրեցի ասել ավելին, ինչու՞ էի ձգձգում այցելության գալս։ Ինչու՞ վերջին հանդիպմանը չասացի՝ ինչքան կարևոր մարդ եք իմ կյանքում, ինչքան բան եմ սովորել Ձեզնից, որ ինձ կյանքում շատ է փոխել։ Ինչու՞ չի լինում վերադարձնել ժամանակը, գոնե մի պահով տեսնելու Ձեզ, լսել Ձեր ձայնը, Ձեր դասի շունչը…
Ձեր գրքերը կապրեն, Ձեր գործը կապրի, բայց իմ մեջ Դուք ապրելու եք ամեն հիշողության մեջ, ամեն հաղթանակի մեջ, որովհետև Դուք ինձ շատ բան սովորեցրիք՝ ոչ միայն առարկայից, այլ ապրելու ձևից։
Հիմա լռությունն ամենաողբերգականն է։ Բայց լռության խորքում Ձեր ձայնն է։ Եվ ես չեմ լռի։ Ձեր մասին խոսելու եմ, պատմելու եմ, սեր սփռելու նման, որովհետև Դուք էդպես էիք ապրում՝ սեր տալով։
Ձեր հիշատակը հավերժ է…
Համբերություն հարազատներին
Թամարա Մկրտչյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com
Tags: ինչու

Recent Posts

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն

Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…

11 ժամ ago

«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում».Արմինե Օհանյան

Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…

1 օր ago

Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…

2 օր ago

Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը

Դավիթ Մնացականյան   Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…

3 օր ago

Արփինե Սարգսյանի գործունեության հետևանքներն անհետաձգելի են դարձնում նրա հրաժարականը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…

4 օր ago