«Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից պարզել է, որ գազագողությամբ զբաղվող բանդան, որի վառ ներկայացուցիչներից է ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի որդին՝ Վիլեն Կարապետյանը, ոչ միայն գրավով ազատվել է հետախուզումից, այլև վերջին օրերին սկսել է պատրաստություններ կատարել՝ գազագողությունը վերագործարկելու ուղղությամբ։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Վիլեն Կարապետյանն իր թիմակիցներին արդեն իսկ հայտնել է, որ «պետության հետ հարցերը կարգավորել է» և որ այսօրվանից սկսում է աշխատեցնել իր վերահսկողության տակ գտնվող գազալցակայանները, որոնք կապարակնքված են։ Նման վստահ հայտարարությունը վկայում է այն մասին, որ գործ ունենք համակարգային թողտվության հետ, ինչը մտահոգիչ նախադեպ է։
Բանն այն է, որ գազագող բանդիտները, ոչ միայն հարկեր չեն վճարել պետությանը, այլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գողացել են միլիոնավոր դոլարների գազ: Եւ խիստ տարրօրինակ է, որ Գազպրոմը այս գործում որևէ կերպ ներգրավված չէ իբրև տուժող, որը արդեն միջզգային խնդիրներ է հարուցելու:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի աղմկահարույց բացահայտումից հետո Հայաստանում շուրջ 30 գազալցակայան, որոնք շահագործվում էին ապօրինի՝ գազի ծագման և հարկային հաշվետվության խախտումներով, փակվել էին։ Այդ լցակայանները, մեր տեղեկություններով, պատկանում էին կամ կառավարվում էին Կարապետյանների ընտանիքի և մեկ այլ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի ընտանիքի կողմից։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Վիլեն Կարապետյանը ով գրավով ազատության մեջ է հայտնվել, փաստացի կարող է խոչընդոտել քննությանը՝ իր գործողություններով, բայց ՀՀ Քննչական կոմիտեն, կարծես թե անհանգստացած չէ քննության հավանական խոչընդոտման հարցով, քանի որ նախորդ շաբաթ նա փորձեց ապօրինի եղանակով բացել կապարակնքված լցակայանները: Այս երևույթը ևս մեկ անգամ հաստատեց Վիլեն Կարապետյանի օրենքի նկատմամբ ցուցաբերած ակնհայտ արհամարհանքը։ Սակայն ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանի կոշտ դիրքորոշման արդյունքում, ընդամենը երեք օրվա ընթացքում այդ կայանները կրկին փակվեցին, ապօրինությունները վերացվեցին:
Այդուհանդերձ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ այսօր կրկին սպասվում է ապօրինության շարունակություն։ Վիլեն Կարապետյանի անունից, նրա վերահսկողության տակ գտնվող լցակայանների աշխատակիցներին տրվել է հստակ հանձնարարություն՝ երկուշաբթի առավոտյան ներկայանալ աշխատանքի։ Աշխատակիցներին վստահեցրել են, թե «բոլոր հարցերը լուծված են», և կշարունակեն գործել առաջվա նման:
Նման վստահ հայտարարությունները կարող են նշանակել միայն երկու բան. կամ իրավապահ համակարգում կան անհատներ, որոնք թույլատրում են նման հանցավոր շղթայի վերագործարկումը, կամ Վիլեն Կարապետյանը փորձում է բլեֆով վերահսկել իրավիճակը՝ մոլորության մեջ գցելով իր թիմին։ Երկու դեպքում էլ մենք գործ ունենք անօրինականության վտանգավոր նախադեպի հետ, որը պահանջում է անհապաղ ու հրապարակային արձագանք իրավապահներից։
«Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի հետևողականությունը:
Source: USAArmenia
Նա պիտի պատասխանատվություն կրի Thu, 07 May 2026 12:16:52 +0400 Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար,…
«Հրապարակ». ՀՀ-ն գտնվում է ռիսկային գոտում, մենք՝ սփռված հայերս, հրաժարվում ենք լինել լոկ դիտորդ Thu,…
Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում է, Ալիևին շնորհակալություն եք հայտնու՞մ Thu, 07 May 2026 12:13:46 +0400…
Ձեր հավաքական կերպարն Արսեն Թորոսյանն է Thu, 07 May 2026 12:07:49 +0400 Ազգային ժողովում ընդդիմադիր…
Իմ հայ բարեկամ, ուզում եմ քեզ հասկանալ․ դու մեծամասնություն ես, իսկ ես փոքրամասնական եմ Thu,…
Զանգել է Ալիևին Thu, 07 May 2026 12:00:43 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է…