Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել


Որոշում կա «ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան միջնորդություն ներկայացնել՝ ձերբակալելու համար». ԱԱԾ
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել.
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել»:
ԱԱԾ-ն նաև քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը, իսկ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին էլ կոչ է անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց

Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Thu, 23 Apr 2026 22:45:53 +0400 ՀՀ քննչական կոմիտեի …