Ուրբաթ , 11 Հուլիսի 2025

Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.

Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին

Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որքանով են տեղավորվում իրավական եւ բարոյական հարթության մեջ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Հայ Առաքելական եկեղեցու նվիրյալ զավակ, հայկական ավանդական արժեքների կրող եւ այն սերունդներին սեփական օրինակով մատուցող, հայտնի փաստաբան, միջազգային եւ քրեական իրավունքի հայտնի իրավապաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց․
-Հարցը կարող եմ բաժանել երկու մասի՝ իրավական եւ բարոյական։ Իրավական հարթության վրա հնարավորինս օբյեկտիվ գնահատական դժվար կլինի տալ, ինչո՞ւ՝ որովհետեւ մի բան է, երբ գործը գտնվում է քո վարույթում եւ տիրապետում ես մանրամասներին, մեկ այլ բան է, երբ դու այդ մասին տեղեկատվություն ես ստանում հրապարակային այս կամ այն հայտարարությունից։ Համենայնդեպս, ըստ հրապարակային նյութերի Սրբազանի հետ կապված առերեւույթ առկա է ողջամիտ կասկածը, եւ, բնակաբար, պետք է հարուցվեր քրեական վարույթ, որից հետո պետք է ընտրվեր խափանման միջոցի ընտրությունը։ Իսկ կալանքը, որպես ծայրահեղ միջոց դատարանը պետք է տա այն դեպքում, երբ անձը կարող է խոչընդոտել, խուսափել քննությունից կամ կատարել առերեւույթ նոր հանցագործություն։ Թե որքանով վերը նշվածը կա օբյեկտիվ իրականության մեջ, այդ հարցի ուղիղ պատասխանը պետք է տան տվյալ անձանց պաշտպանները։
Ես անդրադառնամ նաեւ հարցի բարոյական կողմին, առհասարակ ընդունված է ասել, որ յուրաքանչյուր իշխանություն արժանի իր ժողովրդին կամ հակառակը, եւ ինչու ոչ՝ յուրաքանչյուր եկեղեցական արժանի է այն իշխանությանը, որը որ կա։ Ցավալի իրականություն է դա, համենայնդեպս ես կարծում եմ, որ իշխանությունը պետք է մնա իր բարձունքում եւ այն բառամթերքը, այն խոսույթը, որը տարվում է այսօր, մեղմ ասած, անընդունելի է։ Ափոփելով միտքս արձանագրեմ հետեւյալը, որ պետական լիազոր մարմնի կողմից առաջադրած մեղադրանքի չապացուցման հանգամանքը բերելու է մեղադրանք առաջադրած անձի անմեղությանը։ Մի կարեւոր հանգամանք էլ, որի մասին կցանակամ խոսել․ անկախ նրանից, թե ով է իշխանության գլխին եղել այս երեսուն տարիների ընթացքում ուղղակիորեն խախտվել է անմեղության կանխավարկածը բխող բոլոր իրավական հետեւանքներով։ Չի կարելի անձին որակավորել, մեղադրել, թիրախավորել մի բանում, որի հետ կապված դատական ակտ առկա չէ։
-Պարոն Բաղդասարյան, կխնդրեի որպես պրոֆեսիոնալ իրավաբան գնահատական տայիք, թե որքանո՞վ է իրավական, ինչու ոչ՝ բարոյական հարթության մեջ տեղավորվում Մայր Աթոռ մուտք գործելու իրավապահների գործողությունները։
-Անընդունելի եմ համարում այն գործառույթը, որն իրականացրեցին իրավապահները Մայր Աթոռում, դա մեղմ ասած, ոչ միայն անընդունելի է, այլ նաեւ ես այստեղ խնդիր եմ տեսնում ՔՐ․ դատավարության հետ կապված։ Եվ ինչու ոչ կարելի է կատարել իրավական լուրջ վերլուծություն պետական մարմինների կողմից, ավելին այդ խնդիրը կարող են նաեւ քննարկման առարկա դարձնել միջազգային իրավական կառույցներում։ Գիտեք, տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք Մայր տաճար, էլ չեմ ասում, որ զենքով տաճար մտնելը ուղղակի արգելված է օրենքով։ Բացառապես բացառիկ դեպքեր են նախատեսված, իսկ բացառիկ դեպք ես կարող եմ դիտել, երբ ահաբեկչական ակտի կանխում պետք է իրականացվեր կամ ահաբեկիչ լիներ թաքնված, այնպես որ անընդունելի է զենքով ներխուժել Մայր Աթոռ։ Արձանագրում եմ՝ պետական լիազաոր մարմինները կատարեցին անընդունելի գործառույթ։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը

Հայաստանում ու դրա շուրջ ընթացող բուռն պրոցեսների ֆոնին հարցազրույց է տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով