Երկուշաբթի , 8 Հունիսի 2026

Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի


«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հաստատում են Քննչական կոմիտեից։ «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419–րդ հոդվածի 1–ին մասով և 43-308–րդ հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ․ Չ․-ի նկատմամբ։ Վերջինս ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով» ,- հայտնում են կոմիտեից։
Արաքս Մամուլյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար է ձերբակալվել

Հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար է ձերբակալվել Sun, 07 Jun 2026 09:34:27 +0400 ԿԸՀ …