Մանվել Գրիգորյանի հանդեպ Արթուր Վանեցյանի դրսևորած վարքի ու վերաբերմունքի հարցի արժեքը հատկապես քաղաքական է

Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի 69-րդ տարեդարձը ստիպեց ևս մեկ անգամ վերհիշել այն փշոտ ճանապարհը, որ նա անցավ իր կյանքի վերջին տարիներին՝ դառնալով քաղաքական իշխանությունների զոհը:

Այդ հիշողություններում հատկապես առանձնանում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կերպարը: Չի ստացվում մոռանալ, թե ինչպես էր նա, որ այսօր խոստովանում է «Տուշոնկա շոուի» մոնտաժված լինելը, այն տարիներին անձամբ մասնակցում գեներալի դեմ դավադրություններին՝ արդարացնելով նրա դեմ հալածանքները:
Հարցն ունի ոչ միան բարոյական, այլև քաղաքական կողմ. ինչպե՞ս կարող է ՔՊ-ական Արեն Մկրտչյանի երբեմնի զինակիցն ու հանցակիցն այսօր քաղաքական հայտ ներկայացնել: Ի՞նչ հույս կա, որ քաղաքական դաշտում նա ազնիվ կլինի իր պոտենցիալ ընտրողների հետ: Եթե Վանեցյանն ամոթ ունենար, գոնե մի ծաղիկ կվերցներ ու կգնար գեներալի գերեզմանին, խունկ կծխեր ու ներողություն կխնդրեր հանգուցյալից նրա կենդանության վերջին օրերը դառնությամբ լցնելու համար։ Մի՞թե իր գիտությամբ ԱԱԾ մեկուսարանից չնկարեցին Մանվել Գրիգորյանին ու լուսանկարը չհանրայնացրեցին՝ ստորացնելու հերոսին: Վանեցյանն այդ ժամանակ հաճույքով լռեց։

Հետաքրքիրն այն է, որ այս ամբողջ ժամանակահատվածում ոչ մի քրեական գործ չհարուցվեց նույն Արեն Մկրտչյանի՝ Վանեցյանի երբեմնի զինակցի նկատմամբ, որ լինելով սատանայի ծնունդ՝ դիմել էր աննախադեպ ստորության՝ անձամբ մոնտաժելով «Տուշոնկա շոուի» կադրերը։ Վերջերս էլ ԱԺ-ում ծեծկռտուք էր եղել, ու հենց Մկրտչյանն էր ընդդիմադիր պատգամավորներին ակտիվորեն հարվածողներից մեկը, ինչի մասին փաստող կադրերը ֆիքսել էին լրագորղներն ու կին պատգամավորները:
Հետևաբար՝ եթե Վանեցյանն իսկապես հարգեր ոչ միայն Մանվել Գրիգորյանին, ինչի մասին պնդումներ է անում հիմա, երբ այլևս ՔՊ-ի մոտ ԱԱԾ տնօրեն չի աշխատում, այլև տարրական հարգանք ունենար ինքն իր հանդեպ, Արենի զինակիցը երբևիցե կլինե՞ր…
Սրանով ամեն ինչ ասված է, ու ամեն մարդ ինքն իր համար պետք է համապատասխան հետևություններ անի, գիտակցի, թե ի դեմս Վանեցյանի ում հետ գործ ունի:
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Մկրտիչ սրբազանն ազատ արձակվեց

Մկրտիչ սրբազանն ազատ արձակվեց Tue, 17 Mar 2026 16:20:40 +0400 Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր…

6 րոպե ago

Մանկական այգի, ժանգոտած ռելսեր, մոլախոտի մեջ կորած տարածք

Մանկական այգի, ժանգոտած ռելսեր, մոլախոտի մեջ կորած տարածք Tue, 17 Mar 2026 16:15:37 +0400 Մի…

11 րոպե ago

Պատերազմ և ժեստ․Նեթանյահուն շնորհավորել է իրանցիներին

Պատերազմ և ժեստ․Նեթանյահուն շնորհավորել է իրանցիներին Tue, 17 Mar 2026 16:00:03 +0400 Չնայած ԱՄՆ-ի և…

26 րոպե ago

Ցուցադրաբար ընդդիմադիր գործիչների դիակների վրայով է քայլում

Ցուցադրաբար ընդդիմադիր գործիչների դիակների վրայով է քայլում Tue, 17 Mar 2026 16:00:01 +0400 Latest news…

26 րոպե ago

Ի՞նչ հանդիպում է սպասվում Ֆինալիսիմայի փոխարեն

Ի՞նչ հանդիպում է սպասվում Ֆինալիսիմայի փոխարեն Tue, 17 Mar 2026 15:45:40 +0400 Իսպանիայի ֆուտբոլի ազգային…

41 րոպե ago

Իսրայելը պնդում է՝ սպանել է իրանցի մի շարք ղեկավարների․ Լարիջանիին՝ նույնպես

Իսրայելը պնդում է՝ սպանել է իրանցի մի շարք ղեկավարների․ Լարիջանիին՝ նույնպես Tue, 17 Mar 2026…

56 րոպե ago