«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը վերջին 7-8 օրերի ընթացքում ակտիվ զբաղված է նոր Կաթողիկոսի փնտրտուքով: Մեր աղբյուրները նշում են, որ դա է պատճառը, որ Փաշինյանը կոնկրետ քայլերի չի գնում` առաջնորդելու Կաթողիկոսարանի երթը, որտեղից, ինչպես ինքն է հայտարարել, հեռացնելու է Վեհափառին:
Մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ արդեն կան հոգեւորականներ, որոնք «կապի մեջ են» Փաշինյանի թիմի հետ, ու վստահեցրել են վարչապետին, որ Կաթողիկոսը ելք չունի ու շուտով հրաժարական կտա, կհեռանա, եւ իշխանությունները հավուր պատշաճի կկազմակերպեն նոր Կաթողիկոսի ընտրությունները: Մենք տեղեկացանք, որ այս պահին Փաշինյանի «սրտի» թեկնածուն ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանն է, որը այս ժամանակահատվածում որեւէ դիրքորոշում չի արտահայտել. ո՛չ քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը եւ ո՛չ էլ պաշտպանել Վեհափառին: Փաշինյանին ներքին աղբյուրներով հայտնել են, թե Հայաստանից դուրս հոգեւորականները այն դիրքորոշումն ունեն, որ Վեհափառը իսկապես կուսակրոնության ուխտը խախտել է, տարբեր հարցերում քաղաքական դիրքորոշումներ հայտնել, հոգեւորականներին թույլ է տվել խառնվել քաղաքականությանը. արդյունքում եկեղեցին չի պահպանել ապաքաղաքական կառույցի իր դերը, ինչի պատճառով էլ Կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից:
Մենք տեղեկացանք, որ դեռեւս ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանին իշխանությունները առաջարկ չեն ներկայացրել, բայց իշխանական վերնախավը այն կարծիքին է, որ Տեր Հովնանն այս պահին միակ մարդն է, որ կարող է իշխանություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորել, եկեղեցականներին միավորել, այն ապաքաղաքական կառույց դարձնել:
Առաջիկա զարգացումների մասին իշխանությունները պլան են մշակում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Source: USAArmenia
Երբեմն մամուլում շրջանառվում է նախկին ոստիկանապետ Գասպարյան Վովայի անունը: Ընդ որում, այն շրջանառվում է բացառապես…
Սեփական կարիքների համար բենզին ներկրող Ադրբեջանը (Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Ռումինիայից) Հայաստան բենզին է արտահանում։ Ակնհայտ է,…
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին…
Ֆինանսների նախարարության Եվրոպական միության հետ աշխատանքների համակարգման բաժնի նախկին ղեկավար Հ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով ԵՄ…
Սպիտակ տունը դադարեցնում է գրին-քարտ վիճակախաղի ծրագիրն այն առնչությամբ, որ Բրաունի համալսարանի հրաձգության կասկածյալը եկել…