Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ 

«Մեր տեղեկություններով, չնայած արտաքուստ Մայր Աթոռը քայլեր չի անում, առճակատման չի գնում, բայց պարզվում է պատրաստվում են Փաշինյանի գրոհին դիմակայել:
Մեր տեղեկություններով, Մայր Աթոռն օրերս ձեռք է բերել տեխնիկական սարքերի մեծ խմբաքանակ, որը թույլ կտա Մայր Աթոռի ողջ տարածքը վերահսկել փոքր ու մեծ  տրամաչափի տեսախցիկներով և նույնականացնել բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն Փաշինյանի կողմից առաջնորդվող Եկեղեցու «ասպատակությանը»:
Մայր Աթոռում մի ծրագիր են քննարկում, որը դեռ սաղմնային վիճակում է, բայց մոտավորապես այսպիսին է. որոշել եկեղեցու վրա հարձակման մասնակիցներին, հատ-հատ նույնականացնել դեմքերով, այնուհետև ճշտել նրանց բոլորի ընտանիքների անդամներին և հետագայում արգելել նրանց մուտքը եկեղեցիներ, վանքեր, նրանց համար չկատարել տարբեր ծեսեր` մկրտություն, պսակ, հոգեհանգստյան, թաղման կարգեր և այլն:
Սա թերևս այն Նզովքն ու Բանադրանքը կլինի, որի պահանջով հավատավոր մարդիկ այս օրերին հաճախ դիմում են եկեղեցուն:
Սա իհարկե կլինի շատ ծայրահեղ քայլ, բայց սրան կգնան, եթե Նիկոլական հրոսակներն արշավեն Էջմիածնի վրա և փորձեն ներխուժել Վեհարան»:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ցավակցում եմ նրանց, ովքեր շարունակում են այս իշխանությունների կողմնակիցը մնալ

«Հրապարակ». Ցավակցում եմ նրանց, ովքեր շարունակում են այս իշխանությունների կողմնակիցը մնալ Sat, 16 May 2026 …