Երեքշաբթի , 17 Մարտի 2026

«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun


Էջմիածնի նախկին քաղաքապետը մեղադրվում է երկու հոդվածով՝ փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման համար: Մեղադրյալի աթոռին է նաև Դիանա Գասպարյանի սկեսուրը՝ նույն՝ փողերի լվացման հոդվածով: Երկուսն էլ ստորագրություն են տվել չբացակայելու մասին, հայտնում է «Ազատության» աղբյուրը:
Օրերս, երբ հայտնի դարձավ, որ նախկին քաղաքապետին մեղադրանք ներկայացվել, Գասպարյանի սկեսուրը՝ Ռուզաննա Ասատրյանը, «Ազատության» հետ զրույցում հերքեց, թե նման բան կա:
Այսօր, երբ ինքն էլ է մեղադրյալի աթոռին, հրաժարվեց տեղեկություններ փոխանցել. – «Դա ոչ մեկին հետաքրքիր չէ»:
Գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն չի հերքում, որ մեղադրանքներ է առաջադրել հարս ու սկեսուրին: Բայց հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հանցանք է վերագրվում նրանց, արդյոք երկուսի մեղադրանքը նույն գործի շրջանակո՞ւմ է: Պատասխանների համար «Ազատությունը» հարցումներ է ուղարկել Գլխավոր դատախազություն ու Հակակոռուպցիոն կոմիտե: Քննչական մարմինը, ի տարբերություն այլ գործերի, էջմիածնի ՔՊ-ական նախկին քաղաքապետի հարցում շատ գաղտնապահ է:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը

Հայաստանի քաղաքական դաշտում նոր թեզ է շրջանառվում․«Ուժեղ Հայաստանը» իբր կապված է նախկին իշխանությունների հետ։ Բայց …