Էջմիածնի նախկին քաղաքապետը մեղադրվում է երկու հոդվածով՝ փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման համար: Մեղադրյալի աթոռին է նաև Դիանա Գասպարյանի սկեսուրը՝ նույն՝ փողերի լվացման հոդվածով: Երկուսն էլ ստորագրություն են տվել չբացակայելու մասին, հայտնում է «Ազատության» աղբյուրը:
Օրերս, երբ հայտնի դարձավ, որ նախկին քաղաքապետին մեղադրանք ներկայացվել, Գասպարյանի սկեսուրը՝ Ռուզաննա Ասատրյանը, «Ազատության» հետ զրույցում հերքեց, թե նման բան կա:
Այսօր, երբ ինքն էլ է մեղադրյալի աթոռին, հրաժարվեց տեղեկություններ փոխանցել. – «Դա ոչ մեկին հետաքրքիր չէ»:
Գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն չի հերքում, որ մեղադրանքներ է առաջադրել հարս ու սկեսուրին: Բայց հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հանցանք է վերագրվում նրանց, արդյոք երկուսի մեղադրանքը նույն գործի շրջանակո՞ւմ է: Պատասխանների համար «Ազատությունը» հարցումներ է ուղարկել Գլխավոր դատախազություն ու Հակակոռուպցիոն կոմիտե: Քննչական մարմինը, ի տարբերություն այլ գործերի, էջմիածնի ՔՊ-ական նախկին քաղաքապետի հարցում շատ գաղտնապահ է:
Source: USAArmenia
Ռազմական ոստիկանությունն զգուշացնում է Sat, 27 Jun 2026 00:06:03 +0400 ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվող…
Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Fri, 26 Jun 2026 23:45:08 +0400 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը…
Մահացել է ՌԴ ՊՆ նախկին նախարար Սերգեյ Իվանովը Fri, 26 Jun 2026 23:30:44 +0400 Ռուսաստանի…
Ամեն օր նիստ կունենանք, ծավալուն դիմումներ են ներկայացվել. Մելոյան Fri, 26 Jun 2026 23:24:39 +0400…
ՍԴ-ի կազմի լեգիտիմության խնդիր կա, բայց չեղավ հանգուցալուծում. Վարդևանյան Fri, 26 Jun 2026 23:19:46 +0400…
Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա․…