Մահացել է ՌԴ ՊՆ նախկին նախարար Սերգեյ Իվանովը

Մահացել է ՌԴ ՊՆ նախկին նախարար Սերգեյ Իվանովը

Fri, 26 Jun 2026 23:30:44 +0400


Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար, Կրեմլի աշխատակազմի նախկին ղեկավար և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը մահացել է 73 տարեկան հասակում։

Նա աշխատել է Պուտինի հետ ՊԱԿ-ում, ԱԴԾ-ում և Ռուսաստանի կառավարությունում։ Ժամանակին Իվանովը համարվում էր Պուտինի իրավահաջորդը, սակայն նախագահ դարձավ Դմիտրի Մեդվեդևը։

Փետրվարի 4-ին Իվանովը հրաժարական է տվել շրջակա միջավայրի պաշտպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից։

Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից, նախկինում գրեթե հինգ տարի զբաղեցրել էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ 2026 թվականի փետրվարի 16-ին նախագահ Վլադիմիր Պուտինը նրան հեռացրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդից։

Նախագահ Բորիս Ելցինի օրոք Իվանովը զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իսկ 2001 թվականի մարտին Պուտինի օրոք դարձել է պաշտպանության նախարար։ Նա ղեկավարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մինչև 2007 թվականի փետրվարը, իսկ ավելի ուշ՝ վարչապետ Պուտինի կառավարությունում եղել է փոխվարչապետ։

Վերջին տարիներին Իվանովը ձեռնպահ է մնացել քաղաքական հայտարարություններ անելուց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չարլզ 3-րդ թագավորի մասին սկանդալային մանրամասներ են հրապարակվել

Չարլզ 3-րդ թագավորի մասին սկանդալային մանրամասներ են հրապարակվել Fri, 25 Sep 2026 22:30:54 +0400 Արքայադուստր…

20 րոպե ago

Դադարեցնում են Իրանի հետ ավիահաղորդակցությունը

Դադարեցնում են Իրանի հետ ավիահաղորդակցությունը Fri, 25 Sep 2026 22:30:18 +0400 Արաբական Միացյալ Էմիրությունների Քաղաքացիական…

21 րոպե ago

Սիրուշոյի պատասխանը Փաշինյանի քայլերին

Սիրուշոյի պատասխանը Փաշինյանի քայլերին Fri, 25 Sep 2026 22:16:02 +0400 Իմ պատասխաններն իմ դեմ արվող…

35 րոպե ago

Միակ հարցը, որ կարող է առաջանալ` ոնց անենք, որ ազատվենք այս կառավարությունից

Միակ հարցը, որ կարող է առաջանալ` ոնց անենք, որ ազատվենք այս կառավարությունից Fri, 25 Sep…

36 րոպե ago

Մահացել է Սամվել Մեսրոպյանը

Մահացել է Սամվել Մեսրոպյանը Fri, 25 Sep 2026 22:14:05 +0400 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և…

37 րոպե ago

Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան

Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան Fri, 25 Sep 2026 22:02:57 +0400 Այսօր՝ սեպտեմբերի…

48 րոպե ago