Գահաժառանգի որդին ատաղձագործ-կահույքագործ է աշխատում
Sat, 28 Nov 2026 01:00:35 +0400
Նորվեգիայի գահաժառանգ արքայադուստր Մետե Մարիթի որդին՝ Մարիուս Բորգ Խյոյբին համաձայնել է մնալ իր հանդեպ նշանակված խափանման միջոցի տակ՝ գտնվելով հսկողության ներքո՝ ազատության սահմանափակմամբ՝ էլեկտրոնային ապարանջանի կրմամբ եւ աշխատանքի է տեղավորվել։ Նա աշխատելու է որպես ատաղձագործ կահույքագործ։ Այս մասին հայտնել է Մարիուսի փաստաբան Ալեքսանդեր Գրեակերը։ Այլ մանրամասներ նա իր վստահորդի հետ կապված՝ չի հայտնել։ Միայն ասել է, որ աշխատանքը մեկնարկել է երկուշաբթի օրը եւ Մարիուսի առաջին աշխատանքային օրը անցել է բարեհաջող։
Նշենք, որ սկզբում նա խնդրագիր էր ներկայացրել փոխել իր խափանման միջոցը, սակայն հիմա որոշել է համաձայնել ընթացիկ խափանման միջոցի հետ։