Ինչ էինք, ինչ դարձանք` անգամ չմտածելով մեր սերունդների մասին…

Արցախի կորուստը դաջված է մեր սրտերում, և ուշքի չենք գալիս առայսօր, որ հացի խնդիրը գերակա դարձրին, քան հողը, երբ խաբվեց ժողովուրդը ու չլսեց ո՛չ աղաչանք, ո՛չ հորդոր, ո՛չ խորհուրդ, երբ բացատրվում էր, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Արցախցիների ուղեղներն էլ շատերը մտցրին, որ իրենց մեղավորը ռուսներն են, երբ անգամ Պրահայում Արցախը Ադրբեջանի մաս էր ճանաչվել, որ Հայաստանը հանգիստ ապրի։

«Հաց», ուրիշ ոչինչ չէր հետաքրքրում շատերին, երբ տան երեխան սոված էր, երբ մարդկային գոյության խնդիրն էր առանցքում` մեզ ուղեկցող բազմաթիվ աղետներով հանդերձ։
Այսօր Հայաստանում մեկ այլ վիճակ է, հանուն «խաղաղության», այլևս հետաքրքիր չէ, թե ինչ ենք կորցնում, ինչ զիջումներ են կատարվում, այլևս երկրորդական են դարձել կորուստների մասին խոսելը, հետևանքներին անդրադառնալը, միայն պատերազմ չլինի, անգամ երբ ձեռքբերած խաղաղությունն էլ ռումբերի վրա լինի։
Հաղթանակ որակվեց իշխողների կողմից, երբ Արցախը հանձնվեց, այսօր էլ մի նոր հաղթանակ կհամարվի Վաշինգտոնի հանդիպումը` հանուն այն խաղաղության, որ կախված կլինի բարբարոս ցեղի քմահաճույքից։
Հավերժական կդառնա թշնամու լուծը` կախված հայի գլխին, անգամ «հավերժական» կդառնա այն իշխանությունը, որն իր աթոռի համար պատրաստ է ամեն զոհողության…
Ուրախ կյանքի սիրահարները քեֆ կանեն, կցնծան… Նրանց ի՞նչ ցավն է, թե վաղը իրենց հարևանը ով է լինելու, թե ում հետ է ազգը ձուլվելու, չէ՞ որ թշնամու նպատակը մեկն է` ավելի մերձենալ հային ու մոտիկից ոչնչացնել նրան…
Հիշենք` մենք այլևս գոյություն չունեցող Արևմտյան Հայաստանի օրինակն ունենք, թշնամուն կմնա ժամանակի ընթացքում քարտեզի վրա հայոց երկրի տեղը ամրագրել Արևմտյան Ադրբեջանը։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Մտադիր են թույլատրել ամերիկյան ռազմական ավիացիայի տեղակայումն իրենց տարածքում

Մտադիր են թույլատրել ամերիկյան ռազմական ավիացիայի տեղակայումն իրենց տարածքում Tue, 21 Jul 2026 14:00:19 +0400…

17 րոպե ago

Իշխանությունն էնքան աբիժնիկ ա, որ կառուցող մարդուն կալանավորում ա. Հակոբկոխյան

Իշխանությունն էնքան աբիժնիկ ա, որ կառուցող մարդուն կալանավորում ա. Հակոբկոխյան Tue, 21 Jul 2026 13:53:04…

24 րոպե ago

Մենակ պաշտոնը չէ, ֆեյսբուքի էջն էլ է փակել…

Մենակ պաշտոնը չէ, ֆեյսբուքի էջն էլ է փակել… Tue, 21 Jul 2026 13:45:31 +0400 Կառավարության…

32 րոպե ago

«Չեմ ափսոսում ոչ մի բանի համար, չեմ փոշմանում, էլի կառուցելու եմ». Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից

«Չեմ ափսոսում ոչ մի բանի համար, չեմ փոշմանում, էլի կառուցելու եմ». Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից Tue,…

34 րոպե ago

Ծառուկյանն ավելի ազատ է, քան նրանք, ովքեր կատարում են նրա հետապնդման հրահանգները․ Տոնոյան

Ծառուկյանն ավելի ազատ է, քան նրանք, ովքեր կատարում են նրա հետապնդման հրահանգները․ Տոնոյան Tue, 21…

44 րոպե ago

Ամփոփել է վարչապետության շրջանն ու հեռացել նստավայրից

Ամփոփել է վարչապետության շրջանն ու հեռացել նստավայրից Tue, 21 Jul 2026 13:30:33 +0400 Մեծ Բրիտանիայի…

47 րոպե ago