Categories: Տեսանյութ

Վիճաբանություն՝ Հրազդանում հայտնի «Մանուշակ» մարկետի մոտ. կա 1 զոհ, 2 վիրավոր.Shamshyan

https://shamshyan.com/hy/article/2025/08/08/1288724

Օգոստոսի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայի հետևանքով ստացած վնասվածքներով։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Կոտայքի մարզային քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի տեղակալ Վահե Մամիկոնյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանն ու վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանը։
Տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի  չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում, իսկ վիրավորներից մեկը վիրահատարանում մահացել է։
Մինչ Կոտայքի մարզի քրեական ու համայնքային ոստիկանները, ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Արմեն Մ.-ն, Երևանի բնակիչ 40-ամյա Սևակ Ե.-ն ինչ-որ անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով եկել են «Հրազդան» քաղաքի Կենտրոն թաղամասում գործող հայտնի «Մանուշակ» մաւկետ, Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Գրիգոր Չ.-ի մոտ, որտեղ եղել են նաև Կոտայքի մարզի բնակիչներ 27-ամյա Գագիկ Ս.-ն, 28-ամյա Հենրիկ Ա.-ն և 55-ամյա Միսակ Հ.-ն։
Պարզաբանումների ընթացքում սկսվել է վիճաբանություն Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Արմեն Մ.-ի և Հենրիկ Ա.-ի միջև, որը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի ու փոխադարձ հարվածներ են հասցրել  միմյանց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Գագիկ Ս.-ն, Միսակ Հ.-ն, Գրիգոր Չ.-ն և Սևակ Ե.-ն հանդարտեցրել  են նրանց և խանութից դուրս հանել, ինչից հետո վիճաբանությունը շարունակվել է դրսում, որտեղ էլ Հենրիկ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Ս.-ին, Արմեն Մ.-ին և Սևակ Ե.-ին, ինչի արդյունքում նշված անձինք տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ էլ Արմեն Մ.-ն գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայրում ոստիկանները ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր և մինչ տեղում աշխատում էին քննչական խումբն ու ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը, Կոտայքի քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները ու քննիչների մեկ այլ խումբ տաք հետքերով պարզում են՝ որտեղ է գտնվում կասկածյալը, ու բանակցություններ արդյունքում նա ինքնակամ ներկայանում է Կոտայքի մարզի քրեական ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացնում են Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով Հենրիկ Ա.-ն  քննիչի որոշմամբ ձերբակալվել է և խոստովանել է իր կողմից կատարած արարքը։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քրեական վարչությունում սպանություն և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը

Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Wed, 06 May…

7 րոպե ago

Աննա Ամրոյանը դարձավ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Աննա Ամրոյանը դարձավ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Wed, 06 May 2026 23:00:11 +0400 Ծանրամարտի…

23 րոպե ago

«Դա մահափորձ ա մեկից ավելի մարդկանց նկատմամբ․․․ ». Nemra-ից Վան

«Դա մահափորձ ա մեկից ավելի մարդկանց նկատմամբ․․․ ». Nemra-ից Վան Wed, 06 May 2026 22:45:43…

38 րոպե ago

Նոր մանրամասներ` Վեդիի սահմռկեցուցիչ դեպքի գործից

Նոր մանրամասներ` Վեդիի սահմռկեցուցիչ դեպքի գործից Wed, 06 May 2026 22:34:24 +0400 Վերջին օրերին լրագրող…

49 րոպե ago

Ինչով է վտանգավոր ուշ ժամի ընթրելը

Ինչով է վտանգավոր ուշ ժամի ընթրելը Wed, 06 May 2026 22:30:58 +0400 Ուշ ընթրիքի սովորությունը…

52 րոպե ago

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Wed, 06 May 2026 22:15:29 +0400 «Վեոլիա…

1 ժամ ago