Categories: Սփյուռք

Մեկնարկեց սփյուռքի ամենահեղինակավոր միօրյա վարժարանի՝ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի նոր տարեշրջանը

«Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»,- գրել է Մեծն Թումանյանը։ Այս խոսքերն այսօր, առավել քան երբևէ, դառնում են ուղենիշ և պատգամ բոլորիս համար՝
հիշեցնելով, որ մայրենիի պահպանությունն ու փոխանցումը սերունդներին ոչ միայն պարտականություն են, այլ նաև ազգային ինքնության պահպանման կարևորագույն
երաշխիք ։

Հայրենիքից հեռու ապրող յուրաքանչյուր հայի համար մայրենիի կարիքը զգացվում է ամեն օր՝ ընտանիքում, դպրոցում, համայնքում։ Հայոց լեզուն է, որ կապում է մեզ մեր նախնիների ու մեր մշակույթի հետ, լեզու՝ որի միջոցով փոխանցվում են դարերի պատմությունն ու սրբազան արժեքները։ Ահա թե ինչու օտար
ափերում մայրենիի պահպանումը, տարածումը և խորիմացությունը դառնում են անփոխարինելի և առաջնահերթ առաքելություն ։
ԱՄՆ Արևմտյան թեմը առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ, տարիներ շարունակ իր հոգածության կենտրոնում է պահում կրթության, մայրենի լեզվի և հայեցի դաստիարակության սրբազան գործը։
Լավագույն օրինակներից մեկը «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցն է։

Արդեն 26 տարի է, ինչ այն իր գիրկն է առնում շուրջ 350 և ավելի մանուկների՝ նրանց շնորհելով հայերեն լեզվի, հայ մշակույթի ու հոգևոր արժեքների հարստությունը։
2025 թվականի օգոստոսի 16-ը տոնական օր էր Բրբենքի Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարում։ Սփյուռքի ամենամեծ և հեղինակավոր մեկօրյա դպրոցը կրկին բացեց իր դռները հայ մանուկների ու պատանիների առջև՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա սկիզբը։ Եկեղեցում տիրում էր առանձնահատուկ մթնոլորտ․ հուզմունք, սպասում և ուրախություն։ Ամենաշատը, սակայն, առանձնանում էին նորեկների ճառագող աչքերը․ նրանք, ծնողների ձեռքից բռնած, առաջին անգամ էին ոտք դնում դպրոց, որտեղ պատրաստվում էին սովորել ոչ միայն տառ ու գիր, այլև հայրենասիրություն, հավատ և ազգային արժեհամակարգ։
Նրանց դիմավորեցին նաև ավագ դասարանի աշակերտները՝ յոթերորդցիները, ովքեր իրենց վստահ կեցվածքով ու ջերմ խոսքով նոր շունչ հաղորդեցին տոնին՝
խոստովանելով, որ անհամբերությամբ էին սպասել այս օրվան, քանզի շաբաթօրյա դպրոցը դարձել է իրենց երկրորդ տունը։
Օրհնության և բարի գալուստյան խոսքով հանդես եկավ Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարի հովիվ, արժանապատիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանը։ Իր պատգամի մեջ նա առանձնակի շեշտեց ծնողների դերը՝ նշելով, որ այսօր նրանց կատարած
գործը կպտղաբերի տարիներ հետո, երբ համայնքի առաջև կկանգնեն կիրթ, բանիմաց և հայեցի դաստիարակությամբ մեծացած հայորդիներ։ Նա նաև վստահեցրեց, որ այսօրվա աշակերտներից շատերը ապագայում, ինչպես ներկայիս կամավորները, սիրով կվերադառնան դպրոց՝ իրենց ծառայությունն ու օգտակարությունը բերելու։ Տեր Խաժակը բարձր գնահատեց նաև դպրոցի բազմամյա տնօրեն՝ բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանին, ով իր անսպառ ջանքերով ու նվիրումով մշտապես առաջնորդում է դպրոցը դեպի նորանոր բարձունքներ։
Տնօրենն իր սրտագին խոսքում նախ շնորհակալություն հայտնեց Տեր Խաժակին մշտական աջակցության համար և երախտիքի խոսքեր հղեց ուսուցիչներին, որոնք
շաբաթ առ շաբաթ իրենց հոգին ու սիրտը փոխանցում են աշակերտներին։ «Ուսուցիչը մեր դպրոցի հենասյունն է, իսկ աշակերտը՝ մեր ապագան»,– ընդգծեց նա։
Հովհաննես սարկավագը նշեց նաև, որ Երևանի Պետական Համալսարանի կողմից դպրոցն ստացել է հուշամեդալ՝ համագործակցության և աջակցության համար։
Սա ոչ միայն պատիվ էր, այլև նոր խթան՝ ավելի մեծ նվիրումով ծառայելու հայրենանպաստ առաքելությանը։

Անցնող ամռան ընթացքում դպրոցը զինվել է գերժամանակակից թվային համակարգերով, որոնք եթե չեն գերազանցում, ապա ոչ մի կերպ չեն զիջում պետական կամ մասնավոր կրթական հաստատություններին։ Տնօրենը վստահեցրեց, որ աշակերտներն այս հնարավորություններից կօգտվեն առավել արդյունավետ ձևով՝ կիրառելով իրենց գիտելիքները մայրենի լեզվի ուսման ընթացքում։
Խոսքի ավարտին հորդորեց նաև, որ աշակերտները սիրեն և պահպանեն մաքրամաքուր հայերենը՝ բարձր պահելով հայի անունը, ինչպես նաև արժևորել այն հնարավորությունը, որ տրված է նրանց է։
Նոր ուսումնական տարին պաշտոնապես մեկնարկեց։ Աշակերտները, ուսուցիչների ուղեկցությամբ, անցան դասարաններ՝ պատրաստ շարունակելու
սերունդների անփոխարինելի առաքելությունը՝ պահպանելու և փոխանցելու սուրբ Մաշտոցյան գիրը։
Թո՛ղ Օշականից ճառագող փարոսը բոլորիս բարի ընթացք, լուսավոր ճանապարհ և հաջողություններ պարգևի 2025–2026 ուսումնական տարում։
Գայանե Գևորգյան
6-րդ դասարանի ուսուցչուհի
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզադյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզադյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Fri, 17 Apr 2026…

30 րոպե ago

Այս պահին որոշվում է Ուժեղ Հայաստան կուսակցության յոթ քաղաքացու գործով խափանման միջոցի հարցը

Այս պահին որոշվում է Ուժեղ Հայաստան կուսակցության յոթ քաղաքացու գործով խափանման միջոցի հարցը Fri, 17…

43 րոպե ago

Ես երազում եմ, որ այլևս ոչ մի հայ մայր ստիպված չլինի իր երեխային դատարանում կերակրել․ Ղումաշյան

Ես երազում եմ, որ այլևս ոչ մի հայ մայր ստիպված չլինի իր երեխային դատարանում կերակրել․…

1 ժամ ago

Ապրիլի 17-ին լույս չի լինելու

Ապրիլի 17-ին լույս չի լինելու Thu, 16 Apr 2026 23:45:00 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ…

1 ժամ ago

Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հետ կապված զեկույց․ ի՞նչ է պետք իմանալ այդ զեկույցից

Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հետ կապված զեկույց․ ի՞նչ է պետք իմանալ այդ զեկույցից Thu, 16 Apr…

1 ժամ ago

Եվրոպային տնտեսական դժվարություններ են սպասվում․ Քրիստին Լագարդ

Եվրոպային տնտեսական դժվարություններ են սպասվում․ Քրիստին Լագարդ Thu, 16 Apr 2026 23:30:42 +0400 Եվրագոտու տնտեսությունը…

2 ժամ ago