Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հետ կապված զեկույց․ ի՞նչ է պետք իմանալ այդ զեկույցից

Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հետ կապված զեկույց․ ի՞նչ է պետք իմանալ այդ զեկույցից

Thu, 16 Apr 2026 23:39:34 +0400


«Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա»,-գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ շարունակելով.

«Երեկ Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը հաստատեց Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հետ կապված հերթական զեկույցը, որը վերջնական տեսքով կընդունվի Եվրոպական խորհրդարանի մոտակա նիստերից մեկում։

Ի՞նչ է պետք իմանալ այդ զեկույցից՝ ելնելով Հայաստանի հետաքրքրություններից։

Առաջինը։ Ի տարբերություն նախորդ՝ «Սերժի տարիների», այս անգամ ևս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության պահանջ կամ մտահոգություն, հայ թուրքական սահմանի բացման անհրաժեշտության հետ կապված որևէ ակնարկ կամ երկկողմանի հարաբերությունների բարելավման ուղղված եվրոպական մտահոգություն և պահանջ այդ զեկույցում չկա։

Երկրորդը։ Ի տարբերություն նախորդ՝ «Սերժի տարիների», չկա նաև Թուրքիային ուղղված որևէ պահանջ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հիշեցնեմ, որ «Սերժի ժամանակ» Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը բարձրաձայնվում էր անգամ որպես նախապայման ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար։

Երրորդը։ Եվրոպական Միության անհանգստությունը, այնուհանդերձ, պահպանվում է Կիպրոսի խնդրի առնչությամբ թուրքական քաղաքականության մասով, ինչպես նաև թուրք-հունական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասով։

Չորրորդը։ Թուրքիայի համապատասխանեցումը Եվրոպական Միության ընդհանուր արտաքին և պաշտպանական քաղաքականությանը հասել է պատմական նվազագույնի՝ ընդամենը 4 տոկոսի։ Հիշեցնեմ, որ Հայաստանի գործող կառավարիչների պարագայում այդ համապատասխանությունը 30 % ավել է։ Սա նշանակում է, որ Թուրքիան շարունակել է և շարունակելու է իրականացնել բացառապես սեփական շահերից բխող արտաքին և պաշտպանական քաղաքականություն, որի պարագայում հայ թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը բացառապես կախված է լինելու հենց թուրքական շահից։ Էլ չեմ ասում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված գրեթե զրոյացած ջանքերը Հայաստանի գործող ռեժիմի կողմից։

Հինգերորդը։ Հատկանշական է նաև, որ զեկույցի մի մեծ հատված վերաբերում է Թուրքիայում ժողովրդավարության հետընթացին, քաղաքական մրցակիցների հետապնդման, քաղաքական բանտարկյալների և այլ բազմաթիվ հակաժողովրդավարական զարգացումներին։

Այսինքն՝ Եվրոպական միությունը, երբ իրեն պետք է, լավ էլ տեսնում է խնդիրներ այլ պետություններում, որոնք կապված են եվրոպական չափանիշներին չհամապատասխանող ժողովրդավարական հետընթացների հետ։

Հայաստանի պարագայում այդ ամենի մասին նրանք շարունակում են ցինիկաբար լռել, թեպետ Հայաստանի ներկայիս կառավարիչը իր ձեռագրով և ռեպրեսիաների ուժգնությամբ այլևս շատ քիչ է տարբերվում Էրդողանից, ում եվրոպացիք պարբերաբար դասում են ավտոկրատների շարքին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից Mon, 02 Nov 2026 17:45:05 +0400 Ֆիթնեսի…

9 րոպե ago

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին Mon, 02 Nov 2026 17:30:12 +0400…

24 րոպե ago

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ Mon, 02 Nov 2026 17:27:08 +0400…

27 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին Mon, 02 Nov 2026 17:15:41 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

39 րոպե ago

Բոլորը բոլորին լրտեսում են

Բոլորը բոլորին լրտեսում են Mon, 02 Nov 2026 17:00:27 +0400 Միացյալ Նահանգների նախարար Դոնալդ Թրամփը…

54 րոպե ago

Խեր լինի…

Խեր լինի… Mon, 02 Nov 2026 16:45:12 +0400 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում կարող…

1 ժամ ago