29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից
Mon, 02 Nov 2026 17:45:05 +0400
Ֆիթնեսի և կենսակերպի մասին բովանդակություն ստեղծող Լիամ Ֆիցջերալդը մահացել էհոկտեմբերի 30-ի վաղ առավոտյան՝ մոտոցիկլետով վթարի ենթարկվելուց հետո։ Նրա ընկերուհին՝ Ջեյմի Լին Ռինալդին, հայտնել է, որ երիտասարդը «ծանր վնասվածքներ էր ստացել»։ Նա 29 տարեկան էր, գրում է E! News-ը։
«Նա ծանր վնասվածքներ էր ստացել, և չնայած նրան փրկելու համար գործադրված բոլոր հուսահատ ջանքերին՝ նրան փրկել չհաջողվեց»,- Instagram-ի իր էջում, Ֆիցջերալդի լուսանկարինկից, գրել է Ռինալդին։ «Անհնար է բառերով նկարագրել այս կորստի պատճառած վիշտը։ Սա անչափ ծանր ու ցավալի ժամանակաշրջան է բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում և սիրում էին նրան։
Խնդրում ենք ձեր մտքերում ու աղոթքներում պահել Լիամի ընտանիքին, հարազատներին և նրան ամենամոտ մարդկանց։ Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ մեզ, ցուցաբերել սեր և հարգել մեր անձնական տարածքը, մինչ փորձում ենք հաղթահարել այս անպատկերացնելի կորուստը։Հանգչիր խաղաղությամբ, Լիամ։ Մենք քեզ անսահման սիրում ենք»,-գրել է նա։
Instagram-ում շուրջ մեկ միլիոն հետևորդ և TikTok-ում ավելի քան 350 հազար հետևորդ ունեցող Ֆիցջերալդն առավել հայտնի էր մարզումների և առողջ ապրելակերպի մասին հրապարակումներով։ Նա հաճախ էր նաև մոտիվացիոն տեսանյութեր հրապարակում։
Նոյեմբերի 1-ին նրա ընտանիքը ևս հայտարարություն է տարածել Instagram-ի նրա էջում՝ հարգանքի տուրք մատուցելով նրան և նրան անվանելով «լուսավոր անհատականություն»։