Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը
Tue, 24 Nov 2026 23:45:36 +0400
Առաջին տիկին Մելանյա Թրամփը պաշտոնապես մեկնարկել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը՝ դիմավորելով երկրի գլխավոր տոնածառը և հանդես գալով խաղաղության ուղերձով: Այս տարի նախագահական նստավայրի Սուրբ Ծննդյան զարդարանքները կլինեն «Ամերիկյան ծաղկում» (American Bloom) թեմայով:
Երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, Սպիտակ տուն է բերվել 18 ոտնաչափ (մոտավորապես 5.5 մետր) երկարությամբ Վիսկոնսինյան եղևնի: Եղևնին Silent Night Evergreens-ից տեղափոխվել է ձիաքարշով, և դրա ժամանումը նշանավորել է նստավայրի տոնական նախապատրաստությունների պաշտոնական մեկնարկը:
Մելանիան շնորհակալություն է հայտնել Չեպմեն ընտանիքին, որը բարձրացրել է եղևնին, ինչպես նաև ԱՄՆ բանակի վետերան և FedEx-ի վարորդ Չաք Ջենսենին, որը այն հասցրել է Վաշինգտոն: Եղևնին կզարդարի Սպիտակ տան Կապույտ սենյակը տոնական շրջանի ընթացքում: