Եվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալ
Tue, 24 Nov 2026 23:07:35 +0400
Եվրոպայում Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Բեն Հոջեսը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգը պատրաստ չէ Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը։ Նրա գնահատմամբ՝ Մոսկվան կարող է եվրոպական երկրների դեմ կիրառել Ուկրաինայում օգտագործվող զանգվածային հրթիռային և անօդաչու սարքերով հարվածների մարտավարությունը։
Հնարավոր թիրախների թվում գեներալը նշել է Գերմանիայի, Լեհաստանի, Լատվիայի և Շվեդիայի ռազմավարական ենթակառուցվածքները։ Հոջեսի խոսքով՝ Իրանի դեմ ռազմական գործողություններից հետո խորացել է հակաօդային պաշտպանության զինամթերքի պակասը։
Նա դաշինքին կոչ է արել առավել իրատեսական զորավարժություններ անցկացնել՝ պատրաստվելով նաև կիբերհարձակումներին և ռադիոէլեկտրոնային պայքարին։