Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին
Mon, 02 Nov 2026 17:30:12 +0400
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ժողովրդի՝ իշխանության կողքին կանգնելու դեպքում հակառակորդը չի կարողանա հասնել իր նպատակներին։
Նրա խոսքով՝ Իրանը կարող է հաղթահարել արտաքին բոլոր սպառնալիքները և դրանցից ավելի ուժեղ դուրս գալ։
«Մենք կարող ենք ավելի ուժեղ դուրս գալ թշնամու կողմից ստեղծված բոլոր սպառնալիքներից»,– ընդգծել է Փեզեշքիանը։