Նորից ոչ մի բացատրություն
Wed, 25 Nov 2026 16:15:23 +0400
Սեդրակ Քոչարյանի գործով սպասում են Վերաքննիչ դատարանի որոշմանը։ Այսօր նրան այցելելու է եղբայրը՝ Լևոն Քոչարյանը, որը լրագրողների հետ զրույցում դժգոհություն է հայտնել հարուցված գործի և կալանքի կիրառման հիմնավորումների բացակայության վերաբերյալ։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը որևէ նորություն չունի, քանի որ կրկին գործ ունենք նույն անհիմն մեղադրանքների և առանց պատշաճ բացատրության կիրառվող կալանքի հետ։
Լևոն Քոչարյանը կատարվողը դիտարկել է որպես մեկ միասնական գործընթացի մաս՝ ընդգծելով, որ իր գնահատմամբ՝ նպատակն է շարունակաբար ուժեղացնել ճնշումը՝ ակնկալելով, որ այն ցանկալի արդյունք կտա։
Անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի վիճակին՝ նա նշել է, որ վերջինս իրեն լավ է զգում և ամուր է տրամադրված։
«Նույն աբսուրդ գործն է, նորից ոչ մի բացատրություն չկա, թե ինչու պետք է մարդը լինի կալանքի մեջ»,- ասել է Լևոն Քոչարյանը: