ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները շարունակում են աչք փակել իշխանականների հարազատների աղմկահարույց գործերի վրա։

Ասվածի վկայությունը ներքոնշյալ երկու դեպքերն են:
Օգոստոսի 4-ին Երեւանում տեղի ունեցած միջադեպի կիզակետում էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը։ Միջադեպը վերաբերում էր ավտոմեքենայի կայանման հարցին: Մեկ ամիս է՝ գործը մնացել է Քննչական կոմիտեի դաշտում, սակայն որեւէ ընթացք չի ստանում։ Սա առաջին դեպքը չէ. դեռ 2022-ին Շանթ Բագրատյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործը եւս կարճվել էր՝ իրավապահների կողմից «կազմակերպված ծածկադմփոցի» արդյունքում։
Նորությունն այն է, որ հիմա էլ նույն պատկերը կրկնվում է. «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների հավաստմամբ, թմրանյութի իրացման եւ զենքի ապօրինի շրջանառության քրեական վարույթի շրջանակում արդեն երկու օր է ձերբակալված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։ Ըստ աղբյուրների՝ նրա դեմ կան անհերքելի ապացույցներ, սակայն նախաքննական մարմինը դեռ չի շտապում որեւէ որոշում կայացնել՝ կարծես սպասելով քաղաքական ուղերձին։
Եթե գործը վերաբերեր հասարակ քաղաքացուն, նա արդեն վաղուց կստանար մեղադրանք եւ կհայտնվեր կալանքի տակ, բայց իշխանական շրջանակների հարազատների դեպքում գործերը կա՛մ ձգձգվում են, կա՛մ կարճվում։ Մինչդեռ ընդդիմադիր գործիչների դեպքում գործը չեղած տեղից ճոխացվում է, եւ նրանք հայտնվում են բանտերում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Պատրաստվում եմ մասնակցել համաշխարհային օլիմպիադային, սպասելիքներս մեծ են․ Ռոբերտ Հովհաննիսյան

Պատրաստվում եմ մասնակցել համաշխարհային օլիմպիադային, սպասելիքներս մեծ են․ Ռոբերտ Հովհաննիսյան Tue, 28 Jul 2026 21:00:12…

15 րոպե ago

Պուտինին պիտի Պողոսը զանգեր

Պուտինին պիտի Պողոսը զանգեր Tue, 28 Jul 2026 20:45:37 +0400 Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը մի եսիմ…

30 րոպե ago

Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է

Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է Tue, 28 Jul 2026 20:30:58 +0400 Թուրքիայում Դերսիմի…

44 րոպե ago

TRIPP-ից մինչև WAICO․ ԱՄՆ-Չինաստան մրցակցությունը և Հայաստանի ռազմավարական ընտրությունը

TRIPP-ից մինչև WAICO․ ԱՄՆ-Չինաստան մրցակցությունը և Հայաստանի ռազմավարական ընտրությունը Tue, 28 Jul 2026 20:15:28 +0400…

60 րոպե ago

Քաղաքականության մեջ ամենավտանգավոր թակարդները սովորաբար կառուցում են սեփական ձեռքերով

Քաղաքականության մեջ ամենավտանգավոր թակարդները սովորաբար կառուցում են սեփական ձեռքերով Tue, 28 Jul 2026 20:00:02 +0400…

1 ժամ ago

9-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն․ կալանավորվել է Երևանի 42-ամյա բնակիչը

9-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն․ կալանավորվել է Երևանի 42-ամյա բնակիչը Tue, 28 Jul 2026 19:45:26…

1 ժամ ago