Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է

Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է

Tue, 28 Jul 2026 20:30:58 +0400


Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Հոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հայտնի է Էրգանի վանք անունով, անխնամ մնալու հետևանքով փլուզման եզրին է, հաղորդում է Ermenihaber.am-ը։

Քարաշեն ճարտարապետությամբ, կամարակապ մուտքով և պատերի քանդակազարդերով աչքի ընկնող եկեղեցին համարվում է Դերսիմի բազմամշակութային անցյալի կարևոր վկայություններից մեկը։ Սակայն այն տարիներ շարունակ չի վերանորոգվել և շարունակաբար վնասվում է թե՛ բնական ազդեցությունների, թե՛ գանձ որոնողների գործողությունների հետևանքով։

Այսօր դրա քարերի մի մասը վնասված կամ գողացված է, իսկ մյուսների վրա տարբեր գրություններ են արվել։

Հիշեցնենք, որ դեռևս 2012թ. Էրզրումի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդը ընդունել էր եկեղեցու պահպանման անհրաժեշտության վերաբերյալ Թունջելիի նահանգի մշակույթի և տուրիզմի վարչության ներկայացրած դիմումը, սակայն մինչ օրս եկեղեցու պահպանման կամ վերակառուցմանն ուղղված որևէ աշխատանք չի կատարվել։

Քրդական «Rudaw» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ գյուղացիները ցանկանում են, որ հայկական եկեղեցին վերականգնվի և վերածվի հավատքի ու մշակութային զբոսաշրջության կարևոր կենտրոնի։

Գյուղի բնակիչ Հայրի Յըլդըզը, խոսելով պետական մարմինների անտարբերության մասին, ասել է.

«Թող պահպանեն, հոգ տանեն դրա մասին։ Մենք՝ որպես գյուղ, պետք է պահպանենք այն։ Պետության մոտեցումն արդեն հայտնի է, բայց որևէ քայլ չի ձեռնարկվում։ Չպետք է թույլ տանք, որ գանձագողերը մտնեն այստեղ։ Եթե եկեղեցին պահպանվի, մարդիկ կգան Եվրոպայից, Երևանից, Ռուսաստանից։ Մեր գյուղը կկենդանանա»։

Մեկ այլ բնակիչ՝ Մեհմեթ Օղուզը, ընդգծել է մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը.

«Սա պատմական եկեղեցի է, պատմական հավատքի մաս է, արժեք է։ Այս արժեքները պետք է պահպանել, հակառակ դեպքում դրանք կվերանան։ Իրականում մենք ինքներս ենք ոչնչացնում մեր ժառանգությունը՝ նույնիսկ դա չգիտակցելով»։

Էրգանի վանքը կառուցվել է 975 թվականին։ Այն համարվում է Դերսիմի ամենամեծ հայկական եկեղեցին։ Եկեղեցու պատերի ներսի հատվածում դեռևս պահպանվում են են հայատառ որոշ արձանագրություններ: Հայտնի է, որ ցեղասպանության ժամանակ Էրգանի վերջին քահանան հրկիզվել է հենց եկեղեցում։ Եկեղեցին չի գործել 1915 թվականից ի վեր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զոհերի մեջ ՊՆ աշխատակիցներ կան․ ի՞նչ է եղել Սիրիայում

Զոհերի մեջ ՊՆ աշխատակիցներ կան․ ի՞նչ է եղել Սիրիայում Wed, 09 Sep 2026 20:00:33 +0400…

19 րոպե ago

Հայաստանը երրորդը վերջից

Հայաստանը երրորդը վերջից Wed, 09 Sep 2026 19:51:17 +0400 ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԵՐՐՈՐԴԸ ՎԵՐՋԻՑ Սա, թերևս, PISA…

28 րոպե ago

Где ваша система огня, анасуны…

Где ваша система огня, анасуны... Wed, 09 Sep 2026 19:45:57 +0400 – Где ваша система…

33 րոպե ago

Որդու կողմից դաժանաբար սպանված ռեժիսորը հետմահու արժանացել է «Էմմի» մրցանակի

Որդու կողմից դաժանաբար սպանված ռեժիսորը հետմահու արժանացել է «Էմմի» մրցանակի Wed, 09 Sep 2026 19:30:02…

49 րոպե ago

Խնդիրը նոր մարտահրավերներ չավելացնելն է

Խնդիրը նոր մարտահրավերներ չավելացնելն է Wed, 09 Sep 2026 19:15:36 +0400 Իհարկե, բոլորի նման, մենք…

1 ժամ ago

15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել

15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել Wed, 09 Sep 2026 19:02:33 +0400 Սեպտեմբերի լույս…

1 ժամ ago