Նիկոլ Փաշինյանը շարունակում է հասարակության հետ սոցցանցային գործիքակազմերի միջոցով երկխոսել՝ հաճախ հղելով հստակ քաղաքական մեսիջներ:
Վարչապետը աշխատանքային օրվանից լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է՝ համակարգչի դիմաց մուրճ է՝ «պողպատե մանդատ» գրությամբ:
Սա հստակ ուղերձ է՝ ժողովրդին այն մասին, որ ՔՊ-ական իշխանությունը մտադիր է իր քաղաքականությունը կոշտացնել, եթե կուզեք՝ հերթական անգամ շոու սարքել:
Նիկոլ Փաշինյանը մնացել է 2021-ի ընտրությունների տպավորության տակ ու շատ լավ գիտի, թե ինչն է ժողովրդին դուր գալիս, ինչը՝ ոչ:
Օրինակ՝ գիտի, որ նույն Վարդան Ղուկասյանի հանրային վարկանիշի բարձր լինելը պայմանավորված է նրանով, որ ԴՕԿ կուսակցության առջանորդը հանդես է գալիս՝ կոշտ միջոցառումների կողմնակից բոլոր նրանց դեմ, ովքեր ապօրինության ու հարստահարման պատճառ են դարձել: Փաշինյանը շատ լավ գիտի ԴՕԿ-ի իրական վարկանիշի մասին, ու սա այն դեպքն է, երբ ոչ մի «Գելափ» իր կեղծ հարցումների միջոցով չի կարող կարծիք ձևավորել: Իշխանությունները տիրապետում են իրական վիճակագրությանը ներսից: Փաշինյանը փորձելու է աշխատել հատկապես ԴՕԿ-ի ընտրազանգվածի վրա՝ ստեղծելով արդարության մարտիկի թյուր տպավորություն, և հենց դա է պատճառը, որ կոնկրետ «նամյոկներ» է անում:
Առաջիկայում, իհարկե, գուցե նոր տեսարանների ականատես դառնա հասարակությունը, բայց մարդկանց պարտքն է լինելու տեսարաններին կուլ չգնալը: Եթե ՔՊ-ն իրական արադարության մարտիկ լիներ, ապա այս տարիների ընթացքում մի էական բան արված կլիներ, թալանչիի համբավ ունեցողները բանտում կլինեին, այլ ոչ թե հսկայական գրավի դիմաց ազատ կարձակվեին:
Source: USAArmenia
Հանցագործները՝ բանակու՞մ․ Պուտինի ուշագրավ որոշումը Wed, 05 Aug 2026 14:00:53 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը…
Ինչ կաներ Ավինյանը, եթե Ծառուկյանը վարսավիրանոց ունենար Wed, 05 Aug 2026 13:54:42 +0400 ԱԺ «Հայաստան»…
Սարիկ Մինասյանն այլևս ՔՊ֊ի սրտի թեկնածուն չէ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար Wed, 05 Aug 2026…
Ես էնքան տուժված եմ, որ դժվար թե գայի ու առաջին օրից ծեծուջարդ անեի Wed, 05…
Ավելի լավ է կորցնել տասնյակ ռոբոտներ, քան մեկ զինվոր Wed, 05 Aug 2026 13:41:25 +0400…
Կոմբայնը հասել է, գյուղի կենտրոնում դրած է, ձեր մարզպետը չի թողնում օգտագործեն Wed, 05 Aug…