Ավելի լավ է կորցնել տասնյակ ռոբոտներ, քան մեկ զինվոր

Ավելի լավ է կորցնել տասնյակ ռոբոտներ, քան մեկ զինվոր

Wed, 05 Aug 2026 13:41:25 +0400


Ուկրաինան, ռազմաճակատի գիծն արագորեն վերածում է նոր ռազմական տեխնոլոգիաների փորձարկման հարթակի։ Թեև ՆԱՏՕ-ից անընդհատ ստացվող անօդաչու սարքերի շնորհիվ, օդում հասել է որոշակի առավելության, այնուամենայնիվ՝ ցամաքային մարտերում զգալիորեն զիջում է ռուսականին։

Այս իրավիճակը փոխելու նպատակով, Կիևը նախատեսում է լայնորեն կիրառել մարտական ռոբոտներ, որոնք արդեն իսկ կատարում են զորքերի մատակարարման, ականազերծման, վիրավորների տարհանման և նույնիսկ մարտական գործողություններին մասնակցության առաջադրանքներ։

Ինչպես գրում է Bloomberg գործակալությունը, Ուկրաինայում նախատեսում են մինչև ընթացիկ տարվա վերջ արտադրել շուրջ 50.000 ցամաքային ռոբոտացված համալիրներ, որպեսզի կարողանան կրճատել Ռուսաստանի հետ զինուժի թվաքանակային տարբերությունը։
Ցամաքային մարտական ռոբոտներն աստիճանաբար դառնում են մարտական ստորաբաժանումների անբաժանելի մաս։ Դրանք համալրվում են հրանետներով, գնդացիրներով, նռնականետերով, ինքնաոչնչացման համակարգերով և այլ տեսակի սպառազինությամբ։

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն, այսօր ահռելի միջոցներ են հատկացնում պաշտպանությանը, մասնավորապես՝ անօդաչու համակարգերին, ինչպես նաև աստիճանաբար զարգացող և սպառազինության վերցվող ցամաքային ռոբոտացված համակարգերին։

Նշենք, որ գերժամանակակից սպառազինության և անմիջապես կիրառման փորձերից հետ չի մնում նաև Ռուսաստանը: Ըստ էության, չորս տարուց ավելի ընթացող ռուս-ուկրաինական պատերազմը, մոդեռնիզացվող սպառազինությունների կիրառման պրակտիկան ընդլայնվում է ավելի արագ տեմպերով, քան կարելի էր պատկերացնել։

Եթե մեկ տարի առաջ ցամաքային ռոբոտները հիմնականում ռազմաճակատի գիծ էին հասցնում սնունդ և զինամթերք, ապա այժմ դրանք կարող են պահել դիրքեր, իրականացնել գրոհներ առանց հետևակի մասնակցության, ինչպես նաև գործել դրոնների հետ համատեղ՝ ձևավորելով անօդաչու հարվածային խմբեր։

«Ավելի լավ է կորցնել տասնյակ ռոբոտներ, քան մեկ զինվոր»։ Ակնհայտ է, որ ապագայի պաշտպանության հիմքում այս բանաձևերն են դրվում:

Մարդու գործոնը պատերազմից ամբողջովին դուրս բերել, բնականաբար հնարավոր չէ: Ի վերջո՝ մարդն է հաղթում կամ պարտվում պատերազմում: Սակայն մարդկային կորուստները նվազագույնի հասցնելու, հակառակորդին՝ տեխնիկա-տեխնոլոգիան բոլոր միջոցների ներդաշնակեցմամբ ճնշելու խնդիրները ԶՈւ գլխավոր շտաբների հիմնական մտահաղացումներն են լինելու:

Հ.Գ.
Սերժանտի, սպայի, գեներալի պրոֆեսիոնալ արժանիքները, ոչ հեռու ապագայում չափվելու են ոչ թե հնացող ատեստացիայով ու ֆիզկուլտուրայի գնահատականով, այլ առկա տեխնոլոգիական զինատեսակների և ԱԲ-ի կիրառման հմտություններով, գիտելիքահեն որոշումներ կայացնելու փորձառությամբ ու հակառակորդի համարժեք գործողությունները կանխատեսելու կարողությամբ:

Արտակ Զաքարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

7 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

7 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

8 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

8 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

8 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

8 ժամ ago