Թալանը հետ բերելու անավարտ խոստումը. ինչո՞ւ է ՔՊ-ն հիմա խոսում «նոր արժեքների» մասին

Խոսելով թալանչիներից ժողովրդից խլածը հետ բերելու մասին ու այդպես էլ չկարողանալով համոզել, որ ՔՊ-ն այդ հարցին ցուցաբերում է օբյեկտիվ ու համապարփակ վերաբերմունք՝ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը կոչ է արել կենտրոնանալ ոչ միայն «հետ բերելու» հարցի շուրջ, այլև «նորի ստեղծման», որովհետև, ըստ նրա, զարգացման կարևոր նախադրյալ է նորը ստեղծելը, այսինքն՝ ոչ միայն կորսվածը հետ բերելը: Միաժամանակ Եղոյանը պնդել է, որ շատ նոր արժեքներ են նոր իշխանությունները ստեղծել ու հնարավորություններ ի հայտ բերել:

Իշխանական պատգամավորի այսօրինակ հորդորները հնչում են առավել քան ցինիկ. 2018-ին Փաշինյանն իշխանությունը վերցրեց առավելապես թալանը հետ բերելու խոստման շնորհիվ, ինչը տվյալ հարցը դարձնում է գերզգայուն բոլորի համար:
Այսօր հասարակության զգալի հատվածը շարունակում է սպասել տարիներ առաջ տրված ամենակարևոր խոստումներից մեկի իրականացմանը՝ նախկինների կողմից թալանված պետական և հանրային ունեցվածքի վերադարձին։
Չնայած 2018-ի իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը բազմիցս հայտարարեց, որ կվերադարձնի թալանվածը և կվերականգնի արդարությունը, սակայն փաստն այն է, որ Գլխավոր դատախազության և ՀՔԾ հրապարակած տվյալներով՝ վերջին տարիներին հարուցված հարյուրավոր քրեական գործերից միայն փոքր մասն է ավարտվել դատավճռով և գույքի վերադարձով։ Վերադարձված գումարների և գույքի ընդհանուր ծավալը չի հասնում անգամ նախնական գնահատականների 10%-ին։ Բազմաթիվ աղմկահարույց գործեր՝ կապված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հետ, կա՛մ կասեցվել են, կա՛մ ձգձգվում են տարիներով։
Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավորի մատանշած «նոր հնարավորությունների» մասին հայտարարությանը, որոնք իբր ստեղծել են վերջին աղետաբեր տարիներին, ապա դրանք մերկապարանոց են թվում. առանց հստակ չափելի արդյունքների այս պնդումները մնում են քաղաքական անպատասխանատու հռետորաբանության դաշտում։ Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ որո՞նք են այդ արժեքները՝ կոնկրետ ծրագրեր, ներդրումներ, բարեփոխումներ, ինչպե՞ս են դրանք ազդել շարքային քաղաքացիների եկամուտների, սոցիալական ապահովության կամ անվտանգության վրա, արդյոք դրանք կարո՞ղ են փոխարինել այն արդարության զգացումին, որը խաթարվել է խոստացված վերադարձի ձախողման պատճառով։
Երբ իշխանությունը չի կարողանում ապահովել արդարության վերականգնումը, պատշաճորեն չի իրագործում իր կարևորագույն խոստումը, իսկ դրա փոխարեն շեշտը դնում է «նորի ստեղծման» վրա, հասարակության մոտ առաջանում է կասկած՝ արդյոք ձախողումը քողարկելու փորձի հե՞տ գործ չունենք։ Հատկապես երբ նախկին պաշտոնյաների հիմնական մասը շարունակում է վայելել կուտակած հարստությունը, իսկ դատական գործընթացները կա՛մ ձգձգվում են, կա՛մ ավարտվում առանց էական հետևանքների: Իշխանությունները թալանի վերադարձի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ պետք է լինում էժանագին քաղաքական դիվիդենտներ քաղել, տպավորություն գործել: Այս պայմաններում հնարածին նոր արժեքների մասին խոսելը կարող է ընկալվել որպես իրական խնդիրներից խուսափելու կասկածելի միջոց միայն։
Հասարակությունը, որը տարիներ շարունակ սպասում է թալանի վերադարձին ու ամեն անգամ հուսախաբ լինում, դժվար թե բավարարվի միայն ապագայի մասին գեղեցիկ խոստումներով, երբ ներկան դեռ լի է անպատասխան հարցերով, իսկ ապագան՝ սպառնալիքներով։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության

Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության Sat, 25 Apr 2026…

8 րոպե ago

Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է

Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է Sat, 25 Apr 2026 11:42:33 +0400 Անվտանգության նեղ…

15 րոպե ago

ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը՝ հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ․ «Ռեգիոն» տելեգրամյան ալիք

ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը՝ հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ․ «Ռեգիոն» տելեգրամյան ալիք Sat, 25 Apr 2026…

22 րոպե ago

ԱՄՆ դեսպանատունը հերքում է․ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց չի եղել

ԱՄՆ դեսպանատունը հերքում է․ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց չի եղել Sat, 25 Apr 2026 11:31:40 +0400 ՀՀ-ում…

26 րոպե ago

Թուրքիայի պետական արխիվներում կան մեծ թվով փաստաթղթեր հայերի մասին

Թուրքիայի պետական արխիվներում կան մեծ թվով փաստաթղթեր հայերի մասին Sat, 25 Apr 2026 11:30:28 +0400…

28 րոպե ago

«Հրապարակ». Իրենք էլ գիտեն, որ ձայն չունեն

«Հրապարակ». Իրենք էլ գիտեն, որ ձայն չունեն Sat, 25 Apr 2026 11:15:42 +0400 Նախօրեին հրապարակվեցին…

42 րոպե ago