«Հրապարակ». Իրենք էլ գիտեն, որ ձայն չունեն

«Հրապարակ». Իրենք էլ գիտեն, որ ձայն չունեն

Sat, 25 Apr 2026 11:15:42 +0400


Նախօրեին հրապարակվեցին հունիսի 7-ին մասնակցող քաղաքական ուժերի հայտերը, եւ պարզ դարձավ, որ 19 ուժ է հայտ ներկայացրել: Այս անգամ խորհրդարանական ընտրություններին արեւմտամետ դիրքորոշում ունեցող, պրոիշխանական ուժերը որոշել են մասնակցել առանձին-առանձին, այլ ոչ թե մեկ դաշինքով: Արման Բաբաջանյանը, Հովսեփ Խուշուդյանի եւ Ազատ Արշակյանի հետ առանձին կազմով է մասնակցելու ընտրություններին, Արամ Զավենի Սարգսյանը` առանձին, Լեւոն Շիրինյանը, որը նախորդ ընտրություններին Ա. Բաբաջանյանի հետ էր մասնակցում, այս անգամ եւս որոշել է առանձին մասնակցել ընտրություններին, դե իսկ Գուրգեն Սիմոնյանն այս ընտրություններին մասնակցելու է իշխանամետ քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ: Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանն էլ օրեր առաջ հայտարարեց, որ «Բոլորին դեմ եմ» կուսակցության հետ բանակցություններ են վարել, սակայն դրանք հաջողության չեն հասել, եւ ինքը որոշել է ընտրություններին չմասնակցել:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ 2023-ի աշնանը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը միացավ ՔՊ-ին, դրան հաջորդած երկու ՏԻՄ ընտրություններում` Գյումրիում եւ Վաղարշապատում, Եվրադաշինքը շատ քիչ ձայներ ստացավ եւ չհաղթահարեց անցողիկ շեմը: Ինչո՞ւ են այս ուժերն այժմ որոշել ընտրությունների գնալ առանձին-առանձին, ի՞նչ շանսեր ունեն այս պարագայում: «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:

– Ըստ Ձեզ` ինչո՞ւ են վերոնշյալ ուժերը որոշել առանձին-առանձին գնալ ընտրությունների: Ի՞նչ շանսեր ունեն, առհասարակ` նրանց ընտրողների թիվը մե՞ծ է:

– Ոչ, նրանցից ոչ մեկը չունի շանսեր: Իրենք էլ գիտեն, որ ձայն չունեն, չգիտեմ, թե ինչու չեն միացել իրար, բայց նրանցից ոչ մեկը, բնականաբար, չի պայքարում հաջորդ խորհրդարանում հայտնվելու համար: Նրանք գիտեն, թե ինչ ռեսուրսներ եւ վարկանիշ ունեն: Լավագույն դեպքում, այս ուժերը միասին կարող են պայքարել երկու տոկոսը հաղթահարելու համար, որպեսզի, ըստ օրենքի, պետական ֆինանսավորում ստանան: Անգամ 2 տոկոս հաղթահարելու շանս, կարծում եմ, չունեն, գուցե «Հանրապետություն» կուսակցությունը կարողանա 2 տոկոսի շեմը հաղթահարել, մյուսները դա էլ չեն կարող:

– Ասում են` Արամ Սարգսյանը չի ցանկացել որեւէ ուժի միանալ, պնդել է, որ առանձին ավելի շատ ձայներ ունի, քան երբ միանում է մյուսների հետ, միացողներն իրենից ընտրող են վանում:

– Անցողիկ շեմն Արամ Սարգսյանը չի կարող հաղթահարել, նա հույս ունի, որ գոնե երկու տոկոս ձայն կստանա, դա է իրենց հիմնական նպատակը, որպեսզի գումար ստանան պետությունից: Այն ուժերը, ովքեր հաղթահարում են երկու տոկոս շեմը, բայց չեն մտնում խորհրդարան, պետությունից գումարներ են ստանում` գրասենյակներ պահելու եւ այլ նպատակներով: Այս մարդկանց նպատակը դա է:

– Իսկ գուցե նրանց նպատակը ձայների փոշիացո՞ւմն է:

– Չէ, ձայների փոշիացման խնդիր չկա: Ձայներ փոշիացնելու են ընդդիմադիր ուժերը: Ցավոք, նրանք հաղթելու մի տարբերակ ունեին` միավորում, իսկ այդ շանսը նրանք արդեն բաց են թողել: Ընտրությունների ելքը, մեծ հաշվով, կանխատեսելի է: Իշխանական ուժերն այլեւս ձայն փոշիացնելու խնդիր չունեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Համաձայնել է նոր ընտրություններ անցկացնել՝ մեկ պայմանով

Համաձայնել է նոր ընտրություններ անցկացնել՝ մեկ պայմանով Mon, 12 Oct 2026 21:30:28 +0400 Ուկրաինայի նախագահ…

6 րոպե ago

«Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ

«Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Mon, 12 Oct…

20 րոպե ago

Դժգոհ են Ժոզե Մոուրինյոյից

Դժգոհ են Ժոզե Մոուրինյոյից Mon, 12 Oct 2026 21:00:34 +0400 Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են…

36 րոպե ago

Խիստ լարված իրավիճակ` Շինարարներ փողոցում

Խիստ լարված իրավիճակ` Շինարարներ փողոցում Mon, 12 Oct 2026 21:00:14 +0400 Latest news from Secure…

36 րոպե ago

Դեբոշ` թաղապետի եւ Մեսրոպ Մանուկյանի միջեւ․ ինչ է կատարվում

Դեբոշ` թաղապետի եւ Մեսրոպ Մանուկյանի միջեւ․ ինչ է կատարվում Mon, 12 Oct 2026 20:57:54 +0400…

38 րոպե ago

Սպառնացել է հարվածել ամերիկյան ենթակառուցվածքներին

Սպառնացել է հարվածել ամերիկյան ենթակառուցվածքներին Mon, 12 Oct 2026 20:30:42 +0400 Իրանը պատասխան հարվածներ կհասցնի…

1 ժամ ago