Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀանդԱրտ մշակութային այգում ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը, որի ընթացքում տեղի է ունեցել ուշագրավ դեպք. Փաշինյանը հերթական անգամ տարբեր այլաբանություններով առաջ է մղել «Իրական Հայաստանի» գաղափարը՝ թիրախավորելով Արևմտյան Հայաստանը, ինչին ի պատասխան դրական արձագանքն է տվել ներկայացման դերասաններից Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն՝ ասելով. «Ամենամեծ ուղերձը ներկայացման դա էր, պարոն վարչապետ։ Այսինքն՝ նրանք այդ մետրի համար վիճում են, բայց գլոբալ հարցեր կան, որոնք անտեսում ենք, մնում են առանց ոչ մի բանի»: Սրան ի պատասխան լսվել է մեկ այլ դերասանի՝ Տիգրան Գյուլումյանի հավելումը. «Մենք այս ունենք, բայց աչքներս տնկել ենք այն Հայաստանը, այն Հայաստանը, որը չկա։ Եվ նաև ուղերձը՝ այդ մի Հայաստան ստեղծելու գաղափարի մեջ է»:
Տեղի ունեցածի հետ կապված հանրային քննադատության թիրախում է հայտնվել հատկապես Մկոն՝ մարդ, որը, ի տարբերություն տխրահռչակ «Կարգին Հայկոյի», չնայած հրաժարվեց նախկին իշխանությունների կողմից իրեն շնորհված վաստակավոր արտիստի կոչումից, սակայն երբեք չասոցացվեց ՔՊ-ի հետ: Այս ողջ ընթացքում Մկոն աչքի չի ընկել քաղաքական խոսույթով՝ միշտ պահպանելով պատշաճ հեռավորություն կասկածելի գաղափարախոսության տեր իշխանություններից, ինչը նրան շահեկանորեն տարբեր էր դարձնում՝ ի համեմատ Հայկ Մարությանի, որը հանրության մոտ թողել է սողացող քամելեոնի համբավ:
Ի՞նչ փոխվեց, որ Մկոն հանկարծ սկսեց դառնալ ՔՊ-ական ազգադավ գաղափարախոսության կրողը կամ դրա համակիրը: Համենայն դեպս՝ նրա՝ Փաշինյանին ուղղված խոսքից ստեղծվում է հենց նման տպավորություն: Ավելին՝ միայն այն, որ նա խաղացել է մի ներկայացման մեջ, որը բեմադրվել էր ի տես ՀՀ ղեկավարի, արդեն իսկ դժգոհություններ է առաջ բերել:
Իշխանություների տակտիկան պարզ է. ուզում են իրենցով անել հնարավորինս ավելի մեծ թվով սիրված հանրային, մշակութային դեմքերի, բայց փոխարենը պարզ չէ նմանատիպ որոշ դեմքերի վարքագիծը.բացարձակապես չունի իմաստ անցնել մի իշխանության կողմը, որը հայ ժողովրդի մոտ որակվում է որպես դավաճան: Իշխանությունները գալիս-գնոմ են, արվեստն ու բեմը՝ մնում, իսկ բեմն արժեք ունի միայն այն դեպքում, երբ դրա միջոցով ճիշտ գաղափարներ են քարոզվում:
Բոլոր դեպքերում իշխանություններին չի հաջողվելու ժողովրդին կերակրել սին գաղափարներով նույնիսկ այն դեպքում, եթե բոլոր կատակերգու դերասաններն էլ մի օրում ասենք ՔՊ-ական դառնան: Այդպիսիներն իրականում վարկաբեկում են իրենք իրենց՝ ՔՊ-ի հանդեպ ավելորդ ատելություն բորբոքելով:
Source: USAArmenia
Զանգվածային թունավորում ռուսական թատրոններից մեկում Tue, 07 Apr 2026 19:30:46 +0400 Կրասնոյարսկի երաժշտական թատրոնի կողմից…
Այսօր արդեն տրանսպորտում կոնֆլիկտներ են ծագել Tue, 07 Apr 2026 19:15:35 +0400 Երեկ Երեւանի քաղաքապետարանի…
Աշխատակիցներին սկսել են փոխարինել արհեստական բանականությամբ Tue, 07 Apr 2026 19:00:37 +0400 Չինաստանում ընկերությունները սկսել…
Հայաստանի ընտրությունը ոչ թե վատի ու վատագույնի, այլ սխալի ու ճշտի միջեվ է Tue, 07…
Պարույր Հայրիկյանը դիմել է ընդդիմադիրներին Tue, 07 Apr 2026 18:43:01 +0400 Latest news from Secure…
Պարույր Հայրիկյանը բանակցում է «ԴՕԿ»-ի հետ Tue, 07 Apr 2026 18:40:46 +0400 Latest news from…