«Տաշիր Սամոյի» ուժը. թողած առաջնայինը, երկրորդականն է առաջին պլան բերում


«Տաշիր Սամոյի» «Մեր ձևով» շարժումը, որ քաղաքական հայտ է ներկայացնում՝ իշխանափոխություն իրականացնելու, սկսել է մեդիա արշավ իրականացնել՝ հանրությանը ներկայացնելով իր գաղափարներն ու ծրագրերը: Լրատվականներից մեկին հյուրըկալվելով՝ շարժման անդամներից Աշոտ Մարկոսյանը, որ թերևս ստանձնել է գլխավոր քարոզչի դերը, երկար-բարակ փորձել է ներկայացնել, թե ինչ են ծրագրում անել, եթե գան իշխանության: Նրա հարցազրույցից պարզ է դարձել, որ բացի տնտեսական ինչ-որ պրոյեկտներ իրականացնելուց, այլ բան չունեն՝ քաղաքացիներին առաջարկելու մի դեպքում, երբ հայտնի է, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր ոչ այնքան տնտեսությունն է, որքան՝ անվտանգային հարցը, որը չի հաջողվում այդպես էլ լուծել, քանի որ այն քաղաքականությունը, որ իշխանություններն են վարում՝ Հայաստանը Թուրքիայի տակ նետելով, չի կարող անվտանգային առումով անխոցելի դիտակվել, ավելին՝ այն, ըստ էության, միտված է հայկական պետականությունը տարածաշրջանում չեզոքացնելուն, որի մասին չեն բարձրաձայնում ՔՊ-ում:
Վերջին օրերին «Մեր ձևով»-ի անդամներից շատերին կարելի է տեսնել տարբեր համայնքներում. գնում են տարբեր գյուղեր ու բնակավայրեր, ինչ-որ խոստումներ շռայլում: Ոմանք էլ երևի լսում են ու գայթակղվում:
Բայց արդյոք սա ա՞յն է, ինչ մարդիկ ցանկանում են լսել սեփական ապագայի մասին: Հարց է առաջանում՝ ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի արտաքին ու անվտանգային քաղաքականությունը «Մեր ձևով»-ի հաղթանակի դեպքում: Այդ մասին ծպտուն անգամ չեն հանում:
Ստեղծվում է տպավարոթյուն, թե Հայաստանը Եվրոպայի խորքում գտնվող մի երկիր է, որի բնակչությանը հուզում են միայն տնտեսական հարցերը: Մինչդեռ ողջ հայ ժողովրդին այսօր հուզում է ոչ միայն Հայաստանի ճակատագիրը, այլև արցախյան հիմնախնդրի ապագայի հարցը: Արցախը վե՞րջ, «ձեռքներս լվացի՞նք», է՛լ ոչ մի պայքա՞ր, արդարության համար ոչ մի համազգային համախմբո՞ւմ:
Միանշանակ է՝ ցանկացած քաղաքական ուժ, որը ցանկանում է քաղաքական լուրջ հայտ ներկայացնել, պետք է պատասխանի մի պարզ հարցի՝ հա՞շտ է Արցախի կորստի հետ, թե՞ ոչ: Եթե հաշտ չէ, ապա ի՞նչ ուղի է առաջարկում՝ իրավիճակը շտկելու ու կապիտուլացված կարգավիճակց երկիրը դուրս բերելու: Միայն տնտեսական խնդիրների շուրջ խոսելը, ինչ-որ սոցիալական խնդիրներ բարձրացնելն ու դրանց թվացյալ լուծումների մասին գայթակղիչ տեքստեր ասելը չեն կարող որևիցե ուժի քաղաքական կապիտալ բերել՝ անկախ նրանից, թե այս կամ այն քաղաքական ուժի սեփականատերը քանի միլիարդ դոլար ունի, կամ ասենք ինչ է նրա մականունը:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Սերգեյ Բագրատյանն էլ է հարկեր թաքցնելու համար դատվել

Սերգեյ Բագրատյանն էլ է հարկեր թաքցնելու համար դատվել Mon, 24 Aug 2026 22:15:11 +0400 Նախկինում…

12 րոպե ago

Դաժան որոշում է այսօր կայացվելու Իրանի դեմ․ Հայաստանին վերաբերու՞մ է

Դաժան որոշում է այսօր կայացվելու Իրանի դեմ․ Հայաստանին վերաբերու՞մ է Mon, 24 Aug 2026 22:00:44…

27 րոպե ago

Միկրոավտոբուսի ուղեվարձն էլ թանկացավ

Միկրոավտոբուսի ուղեվարձն էլ թանկացավ Mon, 24 Aug 2026 21:45:52 +0400 Նոյեմբերյան-Երևան և հակառակ ուղությամբ գործող…

41 րոպե ago

Եթե Սուրեն Պապիկյանը համաձայն չէ Փաշինյանի հետ, ապա պաշտոնում անելիք չունի

Եթե Սուրեն Պապիկյանը համաձայն չէ Փաշինյանի հետ, ապա պաշտոնում անելիք չունի Mon, 24 Aug 2026…

46 րոպե ago

Կրեմլի կոշտ պատասխանը Փաշինյանին չուշացավ

Կրեմլի կոշտ պատասխանը Փաշինյանին չուշացավ Mon, 24 Aug 2026 21:30:13 +0400 Եթե ​​Երևանին այլևս պետք…

57 րոպե ago

Եղիշե Չարենցի արձանը հատուկ էինք ընտրել

Եղիշե Չարենցի արձանը հատուկ էինք ընտրել Mon, 24 Aug 2026 21:15:32 +0400 «Հանրային դաշինք» քաղաքացիական…

1 ժամ ago