Կրեմլի կոշտ պատասխանը Փաշինյանին չուշացավ

Կրեմլի կոշտ պատասխանը Փաշինյանին չուշացավ

Mon, 24 Aug 2026 21:30:13 +0400


Եթե ​​Երևանին այլևս պետք չէ անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), ապա նա ազատ է որոշելու դուրս գալ։

Սակայն, մինչ այժմ լսվել են միայն սառեցված անդամակցության մասին հայտարարություններ։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ես դժվարանում եմ սահմանել, թե ինչ է նշանակում գոհ լինել։ Եթե ​​Երևանին այլևս պետք չէ անդամակցությունը նման կարևոր կազմակերպությանը, ապա նա ազատ է՝ որոշելու դուրս գալ։

Մենք շարունակում ենք լսել տարբեր մակարդակներում հայտարարություններ, որ, այո, անդամակցությունը սառեցված է, բայց նրանք դեռ չեն դուրս գալիս», – լրագրողներին ասել է Պեսկովը։

ԵՄ-ին անդամակցելու համար պաշտոնապես դիմելու վերաբերյալ Փաշինյանի այսօրվա հայտարությունն էլ մեկնաբանելիս՝ Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ Թուրքիայի և այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ դիմումի ներկայացումից հետո կարող են անցնել տասնամյակներ։

Նա նաև նշել է կարևոր նրբերանգ. դիմումը ներկայացնելուց հետո Հայաստանը պետք է համապատասխանեցնի իր օրենսդրությունը ԵՄ չափանիշներին, որոնք չեն համընկնում ԵԱՏՄ կանոնների հետ։ Սա կստեղծի հակասություններ, որոնք առաջին հերթին կվնասեն հենց Հայաստանին, նշել է Պեսկովը։

Ավելի վաղ գրել ենք, որ այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շատ գոհ կլինի, եթե Հայաստանը հեռացվի ՀԱՊԿ-ից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը Ուկրաինայում սկսել է հարվածել ավելի շատ թիրախների. Պեսկով

Ռուսաստանը Ուկրաինայում սկսել է հարվածել ավելի շատ թիրախների. Պեսկով Sun, 13 Sep 2026 23:15:47 +0400…

3 ժամ ago

Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է

Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է Sun, 13 Sep 2026 23:15:27…

3 ժամ ago

Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր

Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր Sun, 13 Sep 2026 23:00:10…

3 ժամ ago

36 ժամ ջուր չի լինելու

36 ժամ ջուր չի լինելու Sun, 13 Sep 2026 22:45:07 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

3 ժամ ago

Մի հեղափոխություն արեց` Արցախը հանձնեց, երկրորդ հեղափոխությամբ ուզում է Հայաստանը հանձնի

Մի հեղափոխություն արեց` Արցախը հանձնեց, երկրորդ հեղափոխությամբ ուզում է Հայաստանը հանձնի Sun, 13 Sep 2026…

3 ժամ ago

Հիասթափվելու արվեստը

Հիասթափվելու արվեստը Sun, 13 Sep 2026 22:15:53 +0400 Հիասթափվելու արվեստը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի…

4 ժամ ago