«Տաշիր Սամոյի» ուժը. թողած առաջնայինը, երկրորդականն է առաջին պլան բերում


«Տաշիր Սամոյի» «Մեր ձևով» շարժումը, որ քաղաքական հայտ է ներկայացնում՝ իշխանափոխություն իրականացնելու, սկսել է մեդիա արշավ իրականացնել՝ հանրությանը ներկայացնելով իր գաղափարներն ու ծրագրերը: Լրատվականներից մեկին հյուրըկալվելով՝ շարժման անդամներից Աշոտ Մարկոսյանը, որ թերևս ստանձնել է գլխավոր քարոզչի դերը, երկար-բարակ փորձել է ներկայացնել, թե ինչ են ծրագրում անել, եթե գան իշխանության: Նրա հարցազրույցից պարզ է դարձել, որ բացի տնտեսական ինչ-որ պրոյեկտներ իրականացնելուց, այլ բան չունեն՝ քաղաքացիներին առաջարկելու մի դեպքում, երբ հայտնի է, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր ոչ այնքան տնտեսությունն է, որքան՝ անվտանգային հարցը, որը չի հաջողվում այդպես էլ լուծել, քանի որ այն քաղաքականությունը, որ իշխանություններն են վարում՝ Հայաստանը Թուրքիայի տակ նետելով, չի կարող անվտանգային առումով անխոցելի դիտակվել, ավելին՝ այն, ըստ էության, միտված է հայկական պետականությունը տարածաշրջանում չեզոքացնելուն, որի մասին չեն բարձրաձայնում ՔՊ-ում:
Վերջին օրերին «Մեր ձևով»-ի անդամներից շատերին կարելի է տեսնել տարբեր համայնքներում. գնում են տարբեր գյուղեր ու բնակավայրեր, ինչ-որ խոստումներ շռայլում: Ոմանք էլ երևի լսում են ու գայթակղվում:
Բայց արդյոք սա ա՞յն է, ինչ մարդիկ ցանկանում են լսել սեփական ապագայի մասին: Հարց է առաջանում՝ ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի արտաքին ու անվտանգային քաղաքականությունը «Մեր ձևով»-ի հաղթանակի դեպքում: Այդ մասին ծպտուն անգամ չեն հանում:
Ստեղծվում է տպավարոթյուն, թե Հայաստանը Եվրոպայի խորքում գտնվող մի երկիր է, որի բնակչությանը հուզում են միայն տնտեսական հարցերը: Մինչդեռ ողջ հայ ժողովրդին այսօր հուզում է ոչ միայն Հայաստանի ճակատագիրը, այլև արցախյան հիմնախնդրի ապագայի հարցը: Արցախը վե՞րջ, «ձեռքներս լվացի՞նք», է՛լ ոչ մի պայքա՞ր, արդարության համար ոչ մի համազգային համախմբո՞ւմ:
Միանշանակ է՝ ցանկացած քաղաքական ուժ, որը ցանկանում է քաղաքական լուրջ հայտ ներկայացնել, պետք է պատասխանի մի պարզ հարցի՝ հա՞շտ է Արցախի կորստի հետ, թե՞ ոչ: Եթե հաշտ չէ, ապա ի՞նչ ուղի է առաջարկում՝ իրավիճակը շտկելու ու կապիտուլացված կարգավիճակց երկիրը դուրս բերելու: Միայն տնտեսական խնդիրների շուրջ խոսելը, ինչ-որ սոցիալական խնդիրներ բարձրացնելն ու դրանց թվացյալ լուծումների մասին գայթակղիչ տեքստեր ասելը չեն կարող որևիցե ուժի քաղաքական կապիտալ բերել՝ անկախ նրանից, թե այս կամ այն քաղաքական ուժի սեփականատերը քանի միլիարդ դոլար ունի, կամ ասենք ինչ է նրա մականունը:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

«Չորրորդ հանրապետությունը» խոսում է «ղալաթ եք արել» լեզվով

«Չորրորդ հանրապետությունը» խոսում է «ղալաթ եք արել» լեզվով Thu, 27 Aug 2026 19:15:18 +0400 Նիկոլ…

15 րոպե ago

TikTok-ին տուգանել են մոտ 30 միլիոն դոլարով

TikTok-ին տուգանել են մոտ 30 միլիոն դոլարով Thu, 27 Aug 2026 19:00:26 +0400 Բրազիլական իշխանությունները…

30 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումները

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումները Thu, 27 Aug 2026 18:49:39…

41 րոպե ago

Վերջանալու ծրագիր՝ քայլ առ քայլ

Վերջանալու ծրագիր՝ քայլ առ քայլ Thu, 27 Aug 2026 18:45:56 +0400 ՔՊ-ն ընդունեց Նիկոլ Փաշինյանի…

45 րոպե ago

Դիվերսիա են կանխել

Դիվերսիա են կանխել Thu, 27 Aug 2026 18:30:53 +0400 Սլովակիայում իրավապահները կանխել են դիվերսիա, որը…

60 րոպե ago

Խաղաղություն խոստացողները պատերազմ են հայտարարում, առայժմ՝ հիբրիդային

Խաղաղություն խոստացողները պատերազմ են հայտարարում, առայժմ՝ հիբրիդային Thu, 27 Aug 2026 18:15:40 +0400 Ալեն Սիմոնյանն…

1 ժամ ago