Հանրային քննարկման է դրվել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը

Կառավարությունը «E-draft» հարթակում հանրային քննարկման է դրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին նախագիծը: Ըստ այդմ՝ իշխանությունները նպատակ ունեն՝ ձևակերպելու և պետական մակարդակով խրախուսելու այն գեղագիտական սկզբունքներն ու չափորոշիչները, որոնք պետք է արտահայտեն Հայաստանի Հանրապետության բովանդակությունն ու ինքնությունը թե’ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակներում:

Եթե հնարավորինս կարճ նկարագրելու լինենք այս նախաձեռնությունն ու դրա նպատակները, ապա պետք է արձանագրենք, որ իրավական բազա է պատրաստվում՝ խեղաթյուրելու Հայաստանի պետական խորհրդանիշները, դրանցից դուրս դնելու այն ամենը, ինչ կարող է ազդել թուրքերի նյարդերի վրա: Ասել կուզի՝ Արարատի խորհրդանիշը ջնջելու են ոչ միան տարբեր նշանակության կնիքներից, այլև բոլոր տեղերից, որտեղ կա այդ պատկերը. Թուրքիան, հայտնի փաստ է, Արարատի գործածումը որպես Հայաստանի կամ հայ ժողովրդի սիմվոլ, համարում է՝ իրեն ուղղված տարածքային պահանջ՝ խնդիր դնելով ՀՀ իշխանության առաջ՝ այն չեղարկելու: Դեռ խորհրդային տարիներից է այս հարցը գալիս, երբ ԽՍՀՄ ղեկավարության առաջ դրվել էր հարց՝ Արարատը հանելու ՀԽՍՀ զինանշանից:
Օրերս Սերդար Քըլըչը Հայաստանում էր գտնվում: Նրան դիմավորում էր ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Արդյոք պատահակա՞ն է այս ժամանակային համընկնումը, թե՞ Քըլըչն ուղիղ տեքստով է հրահանգել արագացնել Հայաստանի հայազերծման պրոցեսը, եթե ՀՀ իշխանությունները ցանկանում են Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել:
Միջազգային ներկայացումներից, պետական արարողակարգից, հանրային կյանքից Արարատի կամ թուրքերին ոչ հաճելի այլ սիմվոլների բացառումը, որին միտված է այս նախագիծը, իրականում բերելու է շատ տխուր հետևանքների. ի հայտ են գալու գեղագիտական չափորոշիչների սուբյեկտիվություն, մշակութային բազմազանության սահմանափակում, միջազգային ընկալումների ռիսկեր, իրականության հետ հակասություններ, ինչպես նաև ֆինանսական և կառավարման ռիսկեր։ Իսկ թե որն է լինելու օգուտը, պարզ չէ:
Բայց այս ամենը որևիցե կերպ չի հուզում իշխանություններին մի շատ պարզ պատճառով. միայն հայ ժողովրդի հետ խորքային կապ չունեցող, հայ ժողվորդի էության հետ հակասության մեջ գնվող ու հայ ժողվորդի շահերը չսպասարկող Հայաստանում է, որ կարող է հնարավոր լինել ապազգային ուժերի գոյությունն ու դրանց իշխանությունը: Այս հարցը ՔՊ-ի համար իշխանության պահպանման, ասել է թե՝ լինել-չլինելու հարց է, ուստի եթե վաղը Թուրքիան խնդիր դնի սրանց առաջ՝ որպես գերբ ընդունելու ասենք մահիկն ու աստղը, ապա դժվար թե ընդդիմանան:
Հայ ժողովուրդը դարձել է 2018-ին կատարած իր ընտրության գերին՝ ստիպված լինելով ճաշակել իր դրսևորած անհեռատեսության դառը պտուղները:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Արդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները

Արդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները Sun, 15 Mar 2026…

6 րոպե ago

Ափսոս է Հայաստանը

Ափսոս է Հայաստանը Sun, 15 Mar 2026 18:45:00 +0400 ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում…

21 րոպե ago

Մեր Սուրբ եկեղեցու արժանավոր սրբազանը՝ տոկունության ու սկզբունքայնության օրինակ

Մեր Սուրբ եկեղեցու արժանավոր սրբազանը՝ տոկունության ու սկզբունքայնության օրինակ Sun, 15 Mar 2026 18:30:00 +0400…

36 րոպե ago

ՀԱԿ-ը ներկայացրել է Վարչության կազմում ընտրված անձանց ցուցակը

ՀԱԿ-ը ներկայացրել է Վարչության կազմում ընտրված անձանց ցուցակը Sun, 15 Mar 2026 18:15:05 +0400 Հայ…

51 րոպե ago

Իրանի վիրավորված նոր առաջնորդին գաղտնի Մոսկվա են տեղափոխել․ ԶԼՄ

Իրանի վիրավորված նոր առաջնորդին գաղտնի Մոսկվա են տեղափոխել․ ԶԼՄ Sun, 15 Mar 2026 18:00:04 +0400…

1 ժամ ago

«Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի՞

«Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի՞ Sun, 15 Mar 2026 17:45:00 +0400 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում SHAMSHYAN.com…

1 ժամ ago