Իշխանության ներսում իրար «միս են ուտում». Ալեն Սիմոնյանի ապագան հարցականի տակ է

Ալեն Սիմոնյանը հայտնվել է բավական ծանր վիճակում սեփական քաղաքական թիմի ներսում:
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ լարվել են Անդրանիկ Քոչարյանի ու ԱԺ նախագահի հարաբերությունները՝ ՔՊ-ական Արփի Դավոյանի պատճառով, լրատվականներից որոշներ այժմ էլ գրում են, որ սուր բախում է առաջացել նաև «Շիշ Բռնողի»՝ Հայկ Սարգսյանի հետ, իսկ պատճառը բուքմեյքերական ընկերություններն են: Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել՝ բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու, ինչին Ալեն Սիմոնյանն ընդդիմացել է, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ունի: ՔՊ-ական սուբյեկտների միջև վեճը հասել է մինչև Փաշինյան, սակայն վարչապետը պաշտպանել է Սարգսյանին: Հետաքրքիր է, որ ինքը՝ Հայկ Սարսյանը, ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը, ինչը գալիս է հիմնավորելու, որ բախումն իրական է, իսկ լուրերը՝ հավաստի:
Այս իրավիճակը կարելի է դիտարկել որպես ՔՊ-ի ներսում աճող ներքին ճեղքվածքների արտահայտություն, որոնք կարող են ավելի տեսանելի դառնալ սպասվող ընտրությունների նախաշեմին։ Անդրանիկ Քոչարյանի, Արփի Դավոյանի և Ալեն Սիմոնյանի միջև լարվածությունը, իսկ հիմա նաև Հայկ Սարգսյանի հետ բախումը ցույց են տալիս, որ իշխող թիմում տարբեր խմբեր փորձում են ամրապնդել դիրքերը և վերահսկել որոշումների կայացման առանցքային ուղղությունները։ Բուքմեյքերական ընկերությունների շուրջ վեճը կարող է դառնալ ոչ միայն ներքին, այլև հանրային վստահության խնդրի աղբյուր, իսկ Փաշինյանի կողմից Հայկ Սարգսյանի պաշտպանությունը կարող է ընկալվել որպես ազդակ, որ վարչապետը պատրաստ է կանգնել որոշ պատգամավորների կողքին նույնիսկ ԱԺ նախագահի հետ հակասության գնով։ Սա կարող է թուլացնել Սիմոնյանի դիրքերը կուսակցության ներսում,ավելին՝ հարցականի տակ դնել նրա քաղաքկան ապագան՝ հատկապես հաշվի առնելով շրջանառվող այն լուրերը, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայկ Կոնջորյանին դարձնել ԱԺ նախագահ այն դեպքում,եթե ՔՊ-ի վերարատադրությունը հաջողվի։
Մյուս կողմից՝ նման հրապարակային կամ կիսահրապարակային հակասությունները կարող են ընդդիմությանը տալ լրացուցիչ դիվիդենտներ. եթե ընտրողը տեսնում է, որ իշխող թիմում կան շահերի բախումներ և ներքին կռիվներ՝ պայմանավորված նեղանձնային շահի գործոնով, դա կարող է նվազեցնել վստահությունը և մոբիլիզացնել դժգոհ էլեկտորատին։ Ներքին հակասությունները կարող են ազդել հատկապես այն հարցի վրա, թե ովքեր կմտնեն ընտրական ցուցակներ, և ինչպիսի բալանս կձևավորվի ՔՊ-ում։ Գուցե նույն Ալեն Սիմոնյանն այլևս չհայտնվի բաղձալի ցուցակում՝ հաշվի առնելով նրա սկանդալային կերպարը, ոչ ոք չի մոռացել՝ ինչպես է նա թքում…
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Եվս 2 տարի՝ կալանքի տակ գտնվող Ստամբուլի նախկին քաղաքապետին

Եվս 2 տարի՝ կալանքի տակ գտնվող Ստամբուլի նախկին քաղաքապետին Fri, 11 Sep 2026 19:00:54 +0400…

12 րոպե ago

Տեսնես տեղյա՞կ են, որ ԵՄ-ում արգելում են ռուս դասականներին…

Տեսնես տեղյա՞կ են, որ ԵՄ-ում արգելում են ռուս դասականներին... Fri, 11 Sep 2026 18:48:49 +0400…

24 րոպե ago

Սիմուլյացիան եւ քաղաքականությունը

Սիմուլյացիան եւ քաղաքականությունը Fri, 11 Sep 2026 18:45:39 +0400 Մեկ-մեկ մտածում եմ՝ եթե Փաշինյանը չլիներ,…

27 րոպե ago

Ադրբեջանն ավարտել է մինչև ՀՀ-ի հետ սահման հասնող էլեկտրահաղորդման գծի նախագծումը

Ադրբեջանն ավարտել է մինչև ՀՀ-ի հետ սահման հասնող էլեկտրահաղորդման գծի նախագծումը Fri, 11 Sep 2026…

42 րոպե ago

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի Fri, 11 Sep…

54 րոպե ago

Քաղբանտարկյալների ազատագրման չորս տարբերակները

Քաղբանտարկյալների ազատագրման չորս տարբերակները Fri, 11 Sep 2026 18:15:53 +0400 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը,…

57 րոպե ago